Ստամբուլի քաղաքապետի աթոռը կարող է որոշել Թուրքիայի ապագան

Ստամբուլի քաղաքապետի աթոռը կարող է որոշել Թուրքիայի ապագան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է գլխաւորում է հարազատ՝ «Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան» քարոզարշաւը Ստամբուլի քաղաքապետի ընտրութիւններից առաջ՝ սատարելով երկրում իշխող ուժի թեկնածու Մուրադ Քուրումին։

Քուրումը խոստանում է կառուցել կէս միլիոն նոր տներ եւ ամրապնդել Ստամբուլի դիմակայունութիւնը՝ հնարաւոր երկրաշարժերի դէպքում։

Նրա գլխաւոր մրցակիցն է ընդդիմադիր «Ժողովրդայ-հանրապետական կուսակցութեան» թեկնածու, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ում խօսքով, քաղաքում՝ Էրդողանի գլխաւորած ուժի վերադարձը իշխանութիւն կնշանակի անուէրահսկելի ու անորակ շինարարութեան վերսկսում:

«Այս ընտրութիւնները կարեւոր են՝ չլուծուած քաղաքային խնդիրներին լուծում տալու համար»,- ասել է Ստամբուլի քաղաքապետը։

2019 թուականին Իմամօղլուի անսպասելի յաղթանակը վերջ դրեց Էրդողանի 30-ամեայ տիրապետութեանը քաղաքում։ Այն հնարաւոր դարձաւ քրդամէտ կուսակցութեան եւ թուրք ազգայնականների նախընտրական դաշինքի շնորհիւ։

Սակայն այդ դաշինքը փլուզուեց, երբ չկարողացաւ յաղթանակ ապահովել անցած տարուայ նախագահական ընտրութիւններում, որոնց արդիւնքում Էրդողանը պահպանեց նախագահի աթոռը:

Թուրք վերլուծաբան Աթիլլայ Եսիլադան կարծում է, որ թէեւ ընդդիմադիր կոալիցիան մասնատուել է, սակայն Իմամօղլուի՝ յաղթելու շանսէրն աւելի մեծ են։

Ուշադրութեան կենտրոնում է յայտնուել քրդերին հասցէագրուած գործող քաղաքապետի քարոզարշաւը․ քրդերէն տեսահոլովակների միջոցով Իմամօղլուն ձգտում է իր կողմը քաշել քուրդ ընտրողներին:

Դիտորդների կարծիքով, Ստամբուլոյմ իշխանութիւն պահպանելը մեծացնում է Էրդողանին կրկին մարտահրաւէր նետելու ընդդիմութեան հնարաւորութիւնները:

«Այս՝ տեղական ընտրութիւնները յոյս են տալիս, որ ընդդիմութիւնը կարող է եւս մէկ անգամ համախմբուել եւ գոնէ պաշտպանել որոշ շրջաններ: Այս պահին կարեւոր է, որ ընդդիմութիւնն իր դիրքերը պահպանի եւ յոյս տա, որ ապագայում կարող է իրական փոփոխութիւն լինել հասարակութեան մէջ, քաղաքականութեան մէջ»,- ասում է քաղաքական մեկնաբան Սեզին Օնեյը

Ինչեւէ, նախընտրական քարոզարշաւն անցնում է հանրութեան շրջանում առկայ լուրջ դժգոհութեան ֆոնին՝ կապուած երկնիշ գնաճի հետ։

«Եթէ Էրդողանը յաղթի Ստամբուլում, յաջորդ նախագահական ընտրութիւններում նրա հաւանական մրցակիցներից մէկն է լինելու Իմամօղլուն»,- կարծիք է յայտնում Աթիլլայ Եսիլադան։

Դիտորդների ներկայացմամբ, միւս կողմից՝ Էքրեմ Իմամօղլուի յաղթանակը կամրապնդի նրա դիրքերը որպէս մի մարդու, ով կարող է մարտահրաւէր նետել Էրդողանին:

VOA

Share