Պետութիւնից մինչեւ ինքնապաշտպանական ջոկատներ

Պետութիւնից մինչեւ ինքնապաշտպանական ջոկատներ

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

1.     Պրահայում ինքնագլուխ փոխում ես հետպատերազմեան բանակցութիւնների բովանդակութիւնը՝ փաստի առաջ կանգնեցնելով հարեւաններին ու դաշնակիցներին։
2.     Պետական քաղաքականութիւն ես դարձնում «Արցախը տանք՝ հանգիստ ապրենքը», ինչն էապէս թուլացնում է երկրի դիմադրողականութիւնըեւ բանակցային դիքերը։
3.     Ինքնագլուխ մերժում ես ՀԱՊԿ աջակցութեան ծրագիրը։
4.     Արհեստականօրէն սրում ես յարաբերութիւնները Ռուսաստանի հետ՝ անելով բոլոր հակառուսական քայլերը, որոնք վերջնարդիւնքում հակահայկական են։
5.     Ինքնագլուխ վարում ես բանակցութիւններ՝ իբր «խաղաղութեան պայմանագրրի» շուրջ։ Չես լսում բոլոր նախազգուշացումերը, որեւէ խորհուրդ, որեւէ առաջարկ։
6.     Երբ արդէն չի մնում որեւէ դաշնակից, ու թոյլ տուած կոպիտ սխալների պատճառով ունես բանակցային խայտառակ թոյլ դիրքեր, գալիս ասում ես՝ կամ պէտք է էլի զիջենք (անվերջ զիջենք) կամ՝ կը լինի պատերազմ։
 
Մի քանի հոգով ի՞նչ եք ուզում էս մոլորուած, շփոթուած ժողովրդից։ Սա իսկապէս արդէն քաղաքականութիւն չէ. սա պետութիւնը միտումնաւոր քանդելու գործունէութիւն է։ Միայն այդ տրամաբանութեան մէջ է տեղաւորւում սխալների յամառ ընթացքը եւ արտաքին վտանգի պայմաններում ներքին «բարեփոխումների» այլանդակ ծրագրերը, որոնք ներքին խոշոր անկայունութիւն են առաջացնում։
Սարսռել կարելի է երէկ հնչած մտքից՝ թէ տաւուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գիւղերը պաշտպանելու համար։ Երեւի աւելի վտանգաւոր գաղափար չկայ. 30 տարուայ պետականութիւնն իր լուրջ ինստիտուտներով քանդես, բերես հասցնես ինքնապաշտպանական գիւղացիական ջոկատների։
Այս մասին գրելիս՝ սկսուեց ԱԺ նիստը՝ ասես չէն եղել երեկուայ տաւուշեան յայտարարութիւնները, տաւուշեան զարգացումները, չկան ներքին լարուածութեան թեմաները։ Ո՞ւմ է ներկայացնում այս խորհրդարանը. ո´չ տաւուշցուն, ո´չ կոնսերուատորիային, ո´չ միւս բուհերին, ո´չ դասախօսներին, ո´չ ուսանողներին, ո´չ գիւղացուն, ո´չ քաղաքացուն։ Ո՞ր սոցիալական խաւին է ներկայացնում։ Մարդը, որը երեկուայ դէպքերից յետոյ միացրել է ԱԺ նիստը, որ հասկանայ, թէ ինչ է կատարւում երկրում, եւ քաղաքական դաշտի արձագանքն է ուզում տեսնել, ի՞նչ հասկանայ այս ամէնից։ Իրականութիւնը եւ առաւօտեան սկսուող ԱԺ նիստը պէտք է համահունչ լինէն, մեր կեանքն այլեւս վաղուց «ռեգլամենտացուած» չէ, որ այսքան հեշտ ու խաղաղ ռեգլամենտացուած ԱԺ նիստէր կարողանան լինել։
Մենք գտնւում ենք պետական համապարփակ աննորմալութեան փուլում, սրանից պէտք է դուրս գալ։
 


 

Share