Բողոքի ցոյց Լոս Անջելեսում Հայաստանի հիւպատոսութեան դիամց

Բողոքի ցոյց Լոս Անջելեսում Հայաստանի հիւպատոսութեան դիամց

Լոս Անջելեսում Հայաստանի հիւպատոսութեան շէնքի դիմաց բողոքի ցոյց էր կազմակերպել ՀՅԴ երիտասադրական կառոյցը՝ Հայ երիտասարդաց դաշնակցութիւնը: Նրանք իրենց բողոքն են յայտնել Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու՝ Նիկոլ Փաշինեանի նախաձեռնութեան կապակցութեամբ, նաեւ Արցախը յանձնելու, Հայաստանից տարածքներ յանձնելու նրա վարած քաղաքականութեան դէմ: Ակցիայի մասնակիցները հիւպատոսութեան դարպասներին ամրացրել են Արցախի Հանրապետութեան դրօշը եւ Հայաստանի անկախութեան հռչակագրի մեծ տեքստը:

Նրանք վարկարկել են՝ «Նիկոլ դաւաճան», «Արցախը ողջ է», «Արցախը Հայաստան է», «Ամոթ Նիկոլին», «Նիկոլն ու Ալիեւը նոյնն են», «Առանց Նիկոլ Հայաստան», «ազգ-բանակ-յաղթանակ»:

Share