Միացեալ Նահանգների վարչաազմը առաջարկում է 52 մլն դոլար որպէս օգնութիւն տրամադրել Հայաստանին 2025 թուականի ֆիսկալ տարում, որը նախատեսւում է Հայաստանի ժողովրդաւարութեան եւ տնտեսութեան ամրապնդման համար։
Դրա մասին այսօր ԱՄՆ պէտքարտուղարութիւնում մի շարք ամերիկեան դիւանագէտների եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան պաշտօնեաների մասնակցութեամբ ճեպազրոյցում, ի պատասխան լրագրողի հարցին, յայտնել է ԱՄՆ պէտքարտուղարութեան արտաքին օգնութեան գրեւասենեակի փոխտնօրէն Թրեյսի Քարսոնը:
Աւելի վաղ, պէտքարտուղարութիւնն իր կայքում հրապարակել է «2025 ֆինանսական տարուայ բիւջէ. աջակցութիւնը Ուկրաինային եւ Ռուսաստանի ռազմավարական ձախողման ապահւումը» վերնագրով մի փաստաթուղթ, ուր նշուած է, որ 2025 թուականի ֆիսկալ տարում ամերիկեան վարչակազմն առաջարկում է միջոցներ տրամադրել «աջակցելու Հայաստանի տնտեսական եւ ժողովրդավարական ամրապնդմանն ու Արեւմուտքի հետ կապերին»: Այս հրապարակումը չի մանրամասնել տրամադրուող գումարի չափը:
Ընդհանուր առմամբ, 2025 թ. ֆիսկալ տարուայ բիւջէի նախագծում, որը դեռեւս պէտք է քննարկուի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, Բայդենի վարչակազմը նախատեսում է 1,5 միլիարդ դոլար տրամադրել՝ «Կրեմլի ագրեսիային հակազդելու համար:»
VOA