«Ստեփանակերտի կենտրոնում գտնուող Ազգային ժողովի շէնքը Արցախի Հանրապետութեան քաղաքական ինքնութեան խորհրդանիշներից մէկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից յետոյ ադրբեջանական կողմը քանդեց այն: Բացի այդ, այս շէնքը իր ծաւալներով Ստեփանակերտ քաղաքի իւրօրինակ խորհրդանիշներից էր, որն երեւում էր քաղաք դեռ չհասած, երբ բացւում էր Ստեփանակերտի տեսարանը: Ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնութեան եւ ինքնուրոյնութեան խորհրդանիշների ոչնչացումը»,- այս մասին գրուած է րցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքում։
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախի Ազգային Ժողովի եւ Ազատամարտիկների միութեան շէնքերը քանդելուն՝ կայքը գրում է.
«2023 թուականի սեպտեմբերին Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայից յետոյ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրոյթում կարելի է հանդիպել տասնեակ տեսանիւթերի, որոնք նկարահանուել են ադրբեջանցիների կողմից օկուպացուած Արցախում: Արցախի Ազգային ժողովի շէնքի քանդման աշխատանքները ցուցադրող տեսանիւթերը հգամացանց են ներբեռնուել է 2024 թուականի մարտի 3-ին: Տեսանիւթերից կարող ենք տեսնել, որ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի շէնքի ծաւալի զգալի մասը քանդուած է: Տեսանիւթերից մէկում փաստւում է շէնքի քանդման աշխատանքների մեկնարկը, իսկ միւսում՝ արդէն վերջնարդիւնքը: Արցախի Ազգային ժողովի շէնքի միտումնաւոր քանդումը պէտք է որ եղած լինի փետրուարի վերջին, քանի որ տեսանիւթերը ներբեռնուել են համացանց մարտի 3-ին եւ 4-ին։
Ազգային ժողովի շէնքի քանդման մասին ինֆորմացիայի տարածումից յետոյ, ադրբեջանական հեռուստատեսութեամբ ցուցադրուեց շէնքի քանդման մասին պաշտօնական տեսանիւթը, որտեղ քանդման աշխատանքները մեկնաբանուեցին որպէս անջատողականութեան խորհրդանիշների աւերում, ինչի մեկնարկը տուել էր Իլհամ Ալիեւը։
Ազգային ժողովի շէնքը կառուցուել է 2003-2007 թուականներին ճարտարապետ Համլետ Խաչատրեանի նախագծով: Խորհրդային տարիներին այստեղ էր գտնւում Ստեփանակերտի թիւ 1 միջնակարագ դպրոցը, որի ծաւալի մի մասը վերակառուցուեց եւ ներառուեց Ազգային ժողովի շէնքի ծաւալում:
Ստեփանակերտի կենտրոնում գտնուող Ազգային ժողովի շէնքը Արցախի Հանրապետութեան քաղաքական ինքնութեան խորհրդանիշներից մէկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից յետոյ ադրբեջանական կողմը քանդեց այն: Բացի այդ, այս շէնքը իր ծաւալներով Ստեփանակերտ քաղաքի իւրօրինակ խորհրդանիշներից էր, որն երեւում էր քաղաք դեռ չհասած, երբ բացւում էր Ստեփանակերտի տեսարանը: Ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնութեան եւ ինքնուրոյնութեան խորհրդանիշների ոչնչացումը:
Ադրբեջանական լրատուական ալիքները եւս անդրադարձան այս թեմային, միայն թէ հրճուանքով՝ շեշտելով, որ շէնքը անջատողականութեան խորհրդանիշ է։
Ադրբեջանական կողմը աւերել է նաեւ Արցախի Ազատամարտիկների միութեան շէնքը, որը շահագործման է յանձնուել եւ պաշտօնապէս բացուել 2014 թուականին։ Շենքի ճարտարապետն է Անահիտ Վարդանեանը:
Արցախի ազատամարտիկների միութիւնը հիմնուել է 2000 թուականին, այն ունէր աւելի քան 10 հազար անդամ: Միութիւնը հասարակական կազմակերպութիւն էր, որի նպատակն էր միաւորել Արցախեան պատերազմի մասնակիցներին, օգնել եւ օժանդակութիւն ցոյց տալ զոհուած եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը: Միութեան կարեւորագոյն նպատակներից էր սատար կանգնել Արցախի Հանրապետութեանը:
Մեր արձագանքը
Միջազգային քրէական դատարանի 8-րդ յօդուածը օկուպացուած տարածքներում մշակութային ժառանգութեան ոչնչացումը միջազգային ռազմական յանցագործութիւն է համարում․ «Արգելւում է դիտաւորեալ ուղղորդել յարձակումները կրօնին, կրթութեանը, արուեստին, գիտութեանը կամ բարեգործական նպատակներին նուիրուած կառոյցների, պատմական յուշարձանների, հիւանդանոցների, վրայ, եթէ դրանք ռազմական թիրախներ չէն:
Օկուպացիայի ընթացքում տեղի ունեղող ամենատարբեր յարաբերութիւններն ու գործընթացները կարգաւորւում են Միջազգային հումանիտար (մարդասիրական) իրաւունքով ։ Մշակութային արժէքների պաշտապնութեանն են վերաբերում միջազգային մարդասիրական կրաւունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ եւ 41-րդ կանոնները։
Զինուած բախումների ժամանակ եւ դրանից յետոյ՝ օկուպացուած տարածքներում մշակութային ժառանգութեան պաշտպանութեան սկզբունքներ է առաջարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխաւոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունուած «Մշակութային ժառանգութեան դիտաւորեալ ոչնչացման մասին հռչակագիրը։ Զինուած բախումների դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան Հաագայի 1954 թուականի կոնուենցիայի 1999 թուականի երկրորդ արձանագրութիւնն իր 9-րդ յօդուածով նոյնպէս արգելում է մշակութային արժէքների ոչնչացման գործողութիւնները թշնամու վերահսկողութեան տակ գտնուող տարածքներում»:
Աղբիւր` Panorama.am