Ինչ ազդեցութիւն կունենան ընթացիք տարուայ մի շարք ընտրութիւնները Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրայ

Ինչ ազդեցութիւն կունենան ընթացիք տարուայ մի շարք ընտրութիւնները Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրայ

Ամերիկայի Ձայնի վերլուծական

2024 թուականը վճռորոշ ընտրական տարի է: Ընտրութիւններ են ողջ աշխարհում, տարբեր մայրցամաքներում՝ Ամերիկայում, Եւրոպայում, Ասիայում, որոնք համաշխարհային անկայունութեան, շարունակուող հակամարտութիւնների եւ անվտանգային լուրջ մարտահրաւէրների ներքոյ են։ 

Փորձագէտների կարծիքով, ընտրութիւնների արդիւնքները, կարող են ազդեցութիւն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների ու տարբեր տարածաշրջաններում քաղաքական ու անվտանգային զարգացումների վրայ:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնները դուրս չէն այդ ամէնից. տարածաշրջանային եւ միջազգային հիմնական խաղացողների մօտ քաղաքական փոփոխութիւնները կարող են ազդել Բաքուի ու Երեւանի միջեւ բանակցային գործընթացի վրայ՝ աշխուժացնելով կամ զսպելով դիւանագիտական ջանքերն այդ ուղղութեամբ:

Ռուսաստանում, Եւրամիութիւնում եւ ԱՄՆ-ում այս տարուայ ընտրութիւնները, ու Ադրբեջանում կայացած նախագահի արտահերթ ընտրութիւնը նշուաշի շարքից են՝ հաշուի առնելով Մոսկուայի, Բրիւսելի ու Վաշինգտօնի ակտիւութիւնը Հարաւային Կովկասում:

Ադրբեջան

Բրիտանական «Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսի դիտարկմամբ, Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրութեան անցկացման ամենահաւանական պատճառը Իլհամ Ալիեւի ժողովրդականութեան աննախադէպ աճն է, որի հիմքում նրա «յաղթանակներն են»:

Ըստ փորձագէտի, Ալիեւը դեռ երբեք այսչափ հեղինակութիւն չի վայելել Ադրբեջանում:

ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջանում փետրուարի 7-ին նախագահի ընտրութիւնը գնահատել են քաղաքական մրցակցութիւնից զուրկ, ընտրական լուրջ թերութիւններով ու լրատուամիջոցների աշխատանքի սահմանափակմամբ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հեռանկարի մասին խօսելիս՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլեարիչն Ադրբեջանում արտահերթ ընտրութիւնները բացատրել է այլ գործոններով՝ տնտեսական, սոցիալական։

«Ադրբեջանն այս ընտրութիւնն անցկացնում է 2023 թուականին տեղի ունեցածի նկատմամբ հանրութեան ուժեղ աջակցութեան ներքոյ: Միաժամանակ, երկրում աճում է դժգոհութիւնը սոցիալական վիճակի, լրատուամիջոցների ներկայացուցիչների, եւ ընդդիմադիր որոշ գործիչների ու առաջնորդների ձերբակալութիւնների պատճառով»,- պնդում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլեարիչը։

Ըստ նախկին դեսպանի, Բաքուն փորձելու է «զերծ պահել նախագահ Ալիեւին եւ նրա ռեժիմը որեւէ ընդդիմութիւնից»: Այդ մօտեցումն էլ, ըստ Կազլեարիչի, իր ազդեցութիւնը կարող է ունենալ Երեւանի ու Բաքուի միջեւ ընթացող բանակցային գործընթացի վրայ:

«Այն շատ աւելի կդժուարացնի փոխզիջումները։ Եւ դա կարող ենք տեսնել տրանսպորտային միջանցքների, սահմանների, ականազերծման հարցերի շուրջ քննարկումներում»,- նշում է Կազլեարիչը:

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը չբացառեց, որ արտահերթ ընտրութեան անցկացումը կարող է կապուած լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցային գործընթացի հետ՝ պնդելով, թէ չի կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել։

«Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսը համարում է, որ այս ընտրութիւնն էականօրէն չի կարող ազդել հայ-ադրբեջանական գործընթացի վրայ: «Չեմ կարծում, որ Ադրբեջանում ընտրութիւնը շատ էական ազդեցութիւն կ’ունենայ, քանի որ հակամարտութիւնը տարբեր մրցակցային տեսակէտներ չի առաջացնում [Ադրբեջանոի ներսում]»։

Բրոյերսը համակարծիք է՝ Բաքուն չի շտապում խաղաղութիւն կնքել Երեւանի հետ: «Եթէ Ադրբեջանը կարգաւորի Հայաստանի հետ յարաբերութիւնները՝ քննարկուող խաղաղ համաձայնագրի միջոցով, ապա այն կնշանակի երեք տասնամեակների քաղաքական ռազմաւարութեան աւարտ, որը համախմբել էր ադրբեջանական հասարակութեանը հակամարտութեան շուրջ: Այդ ռազմավարութիւնը մեծապէս թոյլ էր տալիս ճնշել այլակարծութիւնը եւ դրանով բացատրել բարեփոխումների ձգձգումը»:

Ադրբեջանում կայացած ընտրութիւններից յետոյ ակնյայտօրէն նկատւում է լարուածութեան աճ, եւ չնայած Բաքուի ու Երեւանի միջեւ միւնխենեան հանդիպմանը՝ լարուածութիւնը շարունակում է պահպանուել:

Ռուսաստան

Ռուսասատանում նախագահի ընտրութիւնները նախատեսուած են մարտի 15-17-ին, որոնք առաջինն են Ուկրաինայ Կրեմլի ներխուժումից եւ Սահմանադրութիւնը փոխելուց յետոյ, ըստ որի Վլադիմիր Պուտինի նախագահութեան նախկին ժամկէտները զրոյացան՝ նրան հնարաւորութեօնւ տալով կրկին առաջադրուել նախագահի պաշտօնում։

Դիտոդները չէն կասկածում. Պուտինը ընտրութիւններում կը յաղթի։ Գրեթէ քառորդ դար տեւած նրա կառավարման հետեւանքով երկրում հաստատուել է բռնապետական համակարգ, վերացուել է այլախոհութիւնը, սահմանափակուել են ազատութիւնները, կառավարութիւնն ամբողջութեամբ վերահսկում է մամուլը: Ընդդիմադիր գործիչները կայ՛մ կալանավայրում են՝ շինծու մեղադրանքով, կայ՛մ հարկադրաբար գաղթել, կայ՛մ գերեզմանում՝ յաճախ սպանուած:

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նաւալնիի մահը կալանավայրում ցնցեց միջազգային հանրութիւնը: Վաշինգտօնը Նաւալնիի մահուան համար մեղադրել է Պուտինին՝ պատժամիջոցների նոր փաթեթ կիրառելով Մոսկուայի նկատմամբ:

Ալեքսեյ Նաւալնիի կնոջ՝ Յուլիայի ու նրա դստր հետ հանդիպումից յետոյ Միացեալ Նահանգների նախագահ Ջոյ Բայդէնը յայտարարեց. «Վստահեցրել եմ, որ նրա ժառանգութիւնը կապրի ամբողջ աշխարհում, եւ Միացեալ Նահանգները կը շարունակի հետամուտ լինել, որ Պուտինը բարձր գին վճարի Ռուսաստանից դուրս իր ագրեսիայի եւ ներքին բռնաճնշումների համար»:

Առաջիկայ ընտրութիւնները տեղի են ունենում Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի շարունակման պայմաններում։ Ձգձգուող հակամարտութիւնը շարունակում է անուղակիօրէն ազդել Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի վրայ, որում Ռուսաստանը պատմականօրէն եղել է առանցքային միջնորդ:

Գումարւում է Հայայստանի ու Ռուսաստանի միջեւ յարաբերութիւններում ի յայտ եկած ճգնաժամը. Երեւանը պնդում է, որ Մոսկուան եւ նրա գլխաւորած ռազմական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, չէն կատարում իրենց պարտաւորութիւնները, ուստի Երեւանը ձգտում դիւերսիֆիկացնել իր արտաքին ու անվտանգային քաղաքականութիւնները։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանն օրերս անգամ խօսեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցութեան ըստ էութեան սառեցման մասին։

Անդրադառնալով հայ-ռուական յարաբերութիւններին՝ ԱՄՆ պէտքարտուղարութիւնը շեշտել է. «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարաւային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չէն մտահոգում Հայաստանի շահերը»:

Ըստ վերլուծաբան Լորենս Բրոյերսի, Ռուսաստանի նախագահի ընտրութիւնը որեւէ փոփոխութիւն չի առաջացնի Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործրնթացում: «Իրավիճակի փոփոխութիւն պէտք չէ ակնկալել եւ [Ռուսաստանի] նախահագի ընտրութիւնն էական ազդեցութիւն չունի հայ-ադրբեջանական գործընթացի վրայ»:

Պուտինի վերընտրուելը հաւանաբար կնշանակի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում անկայունութեան շարունակութիւն։ Մոսկուան պնդում է, որ առանց իր միջնորդութեան անհնարին է խաղաղութիւն հաստատել տարածաշրջանում, սակայն Ռուսաստանի դիրքորոշումը 2020 թուականի 44-օրեայ պատերազմի ժամանակ ու յետոյ, ռուսական խաղաղապահների անգործութիւնը Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանութեան ընթացքում եւ ի վերջոյ՝ Կրեմլի ագրեսիան Ուկրաինայի դէմ, կասկածի տակ են առնում նրա միջնորդական առաքելութեան արդիւնաւետութիւնը Հարաւային Կովկասում եւ այլուր:

Այս առիթով ԱՄՆ պէտքարտուղարի առաջին փոխտեղակալ Յուրի Քիմը նշել է. «Երբ հարեւանները եւ աշխարհի միւս երկրները տեսնում են Ռուսաստանի վարքագիծը, ներառեալ՝ նրա ներխուժումը հարեւան երկիր եւ փորձը՝ վերափոխել միջազգային հանրութեան ճանաչած սահմանները, ապա զարմանալի չէ, որ Հայաստանը եւ նրա նման այլ երկրներ վերանայում են իրենց մօտեցումները եւ նեարդայնանում Ռուսաստանի մտադրութիւններից: Պուտինի գործողութիւնները շատ լուրջ հարցեր են առաջացրել միջազգային ասպարէզում Ռուսաստանի դերի վերաբերեալ»:

ԵՄ

Եթէ աւտօրիտար կառավարման համակարգ ունեցող պետութիւններում, ինչպիսիք են Ադրբեջանը եւ Ռուսաստանը, ընտրութիւնները կանախատեսելի են, եւ լուրջ քաղաքական տեղաշարժ չենք խոստանում, ապա ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի նման ժողովրդաւար երկրներում կամ դաշինքներում թէ՛ քաղաքական տեղաշարժը եւ թէ՛ դրա արդիւնքները մնում են անորոշ: Այստեղ ուկրաինական պատերազմը եւ օգնութիւնը Կիեւին՝ նախընտրական գլխաւոր թեմաներից են, որոնց ուշադրութեամբ հետեւում են նաեւ Հարաւային Կովկասում:

«Կովկասում մարդիկ իսկապէս հետեւում են, թէ Ամերիկայի եւ ԵՄ-ի ընտրութիւններն ինչպէս կազդէն ուկրաինական պատերազմի վրայ: Կստիպե՞ն Ուկրաինային բանակցել, ի՞նչ դիրքորոշմամբ հանդէս կը գայ Ռուսաստանը։ Այնպէս որ, այս ամէնը մի փոքր հեռացնում է մտքից, թէ անմիջական ինչ ազդեցութիւն կ’ունենան [ամերիկեան ու եւրոպական] ընտրութիւնները հայ-ադրբեջանական զարգացումների վրայ, բայց ընդգծում եմ՝ առկայ է երկրորդային ազդեցութեան գործոնը, որը կարող է ի յայտ գալ եւրոպական ընտրութիւնների արդիւնքում»,- պնդում է «International Alert» կազմակերպութեան վերլուծաբան Մարինայ Նագային։

Յունիսի 6-ին կայանալիք Եւրախորհրդարանի ընտրութիւններին կմասնակցէն աւելի քան 400 միլիոն ընտրողներ՝ միութեան անդամ բոլոր 27 երկրներում: Դրանք Եւրամիութեան առաջին ընտրութիւններն են միութիւնից Մեծ Բրիտանիայի հեռանալուց յետոյ։ Պատգամաւորների քանակը կախուած է երկրի բնակչութեան թուից. որքան մեծ է բնակչութիւնը, այնքան շատ մանդատներ ունի տուեալ երկիրը։ Եւրախորհրդարանում այժմ կայ 705 պատգամաւոր, որոնք խմբակցութիւններ են ստեղծում՝ ելնելով կուսակցական պատկանելիութիւնից, այլ ոչ թէ ըստ երկրների։ Եւրախորհրդարանն ունի եօթ խմբակցութիւն եւ 42 անկախ պատգամաւոր։

Ըստ դիտորդների, ազգայնական եւ պոպուլիստական կուսակցութիւնները զգալի ժողովրդականութիւն են վայելում բազմաթիւ երկրներում: Եւրախորհրդարանում նրանք ներկայացուած են երկու խմբակցութիւններով, բայց Եւրամիութեան օրէնսդիր մարմնի նոր կազմում, ըստ դիտորդների, ծայրահեղ աջ՝ «եւրահոռետեսների» թիւը կարող է շատ աւելի մեծ լինել, ինչն էլ կարող է իր արտացոլումը գտնել Բրիւսելի արտաքին քաղաքականութիւնում:

Սակայն Եւրամիութեան արտաքին քաղաքական օրակարգում ցանկացած փոփոխութիւն կարող է ազդել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրայ: Դաշինքը, ի դէմս Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ակտիւ միջնորդ է հայ-ադրբեջանական երկխօսութիւնում, իսկ Բրիւսելը՝ կարեւոր հարթակ բանակցային գործընթացում:

«Եւրամիութեան ընտրութիւնները կարեւոր են, քանի որ [արդիւնքում] ականատես կը լինենք այս հիմնախնդրով զբաղուող բազմաթիւ առանցքային գործիչների փոփոխութեան: Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում խնդիրներ կան, որոնց լուծումները պէտք է արագացուէն»,- գտնում է Լորենս Բրոյերսը:

Չնայած նախկինում արուած յայտարարութեանը՝ Եւրախորհրդարանի ընտրութիւններին մասնակցելու մասին, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այս յունուարի վերջին անսպասելիօրէն յայտարարեց, որ հրաժարւում է ընտրութիւններին մասնակցելուց եւ, փոխարէնը, կը շարունակի գործունէութիւնը Եւոեւապան խորհրդի նախագահի պաշտօնում: Այդ շրջադարձը նշանակում է, որ հայ-ադրբեջանական բանակցութիւններում Եւրամիութեան առանցթային դերակատարը՝ Բելգիայի նախկին վարչապետ Միշելը, չի հեռանայ պաշտօնից մինչեւ իր մանդատի աւարտը՝ այս դեկտեմբերին։

ԱՄՆ

Անշուշտ, այսօր աշխարհի ուշադրութեան կենտրոնում է Միացեալ Նահանգներում անցնող աննախադէպ նախընտրական պայքարը: Ինչպէս յայտնի է, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բազմաթիւ իրաւական խնդիրների առջեւ է՝ 2020 թուականի նախագահական ընտրութիւնների արդիւնքները ապօրիանաբար չեղարկելու փորձին իր ենթադրեալ աջակցութեան պատճառով: Այնուամենանիւ, Թրամփը շարունակում է առաջատար լինել Հանրապետական կուսակցութեան թեկնածուների շարքում եւ մի փոքր առաւելութիւն ունի գործող նախագահ, դէմոկրատ Ջոյ Բայդենի նկատմամբ: Ինչ վերաբերում է Բայդենին, ապա ոմանք մտահոգուած են նրա տարիքի կապակցութեամբ․ այս նոյեմբերին՝ ընտրութիւնների օրը Սպիտակ տան ղեկավարը կը լինի 81 տարեկան։

Մարտի 5-ին ԱՄՆ-ի 15 նահանգներում կայացան «Սուպեր երեքշաբթիի» շրջանակում ներկուսակցական ընտրութիւններ՝ փրայմերիզներ, որի ժամանակ հանրապետականների ու դէմոկրատների կողմնակիցները ընտրում են գալիք նախագահական ընտրութիւններում իրենց կուսակցութիւնը ներկայացնող թեկնածուներին։ Դեմոկրատների շրջանում յաղթանակ տարաւ գործող նախագահ Ջոյ Բայդէնը, իսկ հանրապետաանների մօտ՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Վերջինիս հիմնական մրցակիցը՝ Նիկի Հեյլին չորեքշաբթի առաւօտեան յայտարարել է, թէ դադարեցնում է մրցապայքարը՝ «սուպեր երեքշաբթիի» ժամանակ արձանագրուած արդիւնքների հիման վրայ: Թէ՛ Դոնալդ Թրամփը եւ թէ՛ Ջոյ Բայդէնը կոչ են արել Հեյլիի կողմնակիցներին միանալ իրենց:

Ամերիկայում քչերն են կասկածում, որ ընտրութեան արդիւնքները կանդրադառնան ԱՄՆ արտաքին քաղաքականութեան վրայ․ գործող նախագահ Բայդէնն ու հանրապետականների հաւանական թեկնածու Թրամփը ունեն տրամագծօրէն հակառակ դիրքորոշումներ բազմաթիւ միջազգային հարցերի շուրջ:

«ԱՄՆ նախագահի ընտրութիւնը կ’ունենայ զգալի ազդեցութիւն՝ երկու հաւանական թեկնածուների շատ տարբեր տեսլականների պատճառով, որոնցով նրանք առաջնոդւում են ԱՄՆ արտաքին քաղաքականութեան եւ միջազգային կարգի հարցերում»,- ընդգծում է վերլուծաբան Լորենս Բրոյերսը:

Վերլուծաբանների կարծիքով, Թրամփի նախագահութեան դէպքում կուերանայուի ամերիկեան քաղաքականութիւնը նաեւ Հարաւային Կովկասում.

«Եթէ Թրամփը նախագահ ընտրուի, ապա Հարաւային Կովկասում ԱՄՆ նպատակը՝ նուազագոյնի հասցնել, կամ վերացնել ռուսական ազդեցութիւնը տարածաշրջանում, այդ ժամանակ ի չիք կը դառնայ»,- կարծում է վերլուծաբան Աննայ Ֆիլիփսը:

«Եթէ Բայդէնը վերընտրուի, ապա կ’ունենանք գլոբալ այլ համատեքստ։ Հաւանականութիւնն աւելի մեծ է, որ ԱՄՆ-ն կը շարունակի ուշադրութեան կենտրոնում պահել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնը»,- նշում է Լորենս Բրոյերսը:

Իր հերթին՝ Նյու Հեմփշիրի համալսարանի քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութիւնների պրոֆէսոր Դանթէ Սկալան վստահ է, որ Դոնալդ Թրամփը շարունակելու է ջանքերը՝ ապացուցելու, որ իր նախագահութիւնն աւելի ադիւնաւետ ու խաղաղ էր: «Թրամփն այժմ կ’անի հնարաւորը՝ ապացուցելու, որ իր նախագահութեան օրօք ամէն ինչ աւելի լաւ էր, տնտեսութիւնն աւելի ուժեղ էր, գնաճը՝ փոքր, եւ ողջ աշխարհում քաոսն անհամեմատ քիչ էր: Կփորձի ապացուցել ամերիկացիներին, այդ թւում՝ արովարձաններում բնակուող կրթուած ընտրազանգուածին, որ իրենց կեանքն աւելի լաւն էր իր նախագահութեան օրօք»։

Ամփոփում

Այսպիսով, Եւրոպական եւ ամերիկեան ընտրութիւնները կարող են զգալիօրէն ազդել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրայ: Ընտրութիւնների արդիւնքում արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների փոփոխութիւնը կարող է խոչընդոտ հանդիսանալ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի համար, ազդել բանակցելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամութեան, Երեւանի ու Բաքուի վրայ ցուցաբերուող միջազգային ճնշման, խաղաղութեան հաստատմանն ուղղուած ջանքերի ու Հարաւային Կովկասում ընդհանուր կայունութեան վրայ:

Այս է պատճառը, որ այսօր Հարաւային Կովկասում շունչը պահած սպասում են թէ ինչ աւարտ կ’ունենայ ընտրական տարին աշխարհում։

VOA

Share