Բայրամովը նորից սպառնում է Հայաստանին

Բայրամովը նորից սպառնում է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յասին Էքրեմ Սերիմին։

Ինչպէս տեղեկացրել է APA-ն, նախարարը թուրք պաշտօնեային տեղեկացրել է «վերջին քայլերի մասին, որոնք ձեռնարկուել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան գործընթացի ուղղութեամբ։

«Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան հանդէպ Հայաստանի յաւակնութիւնների հրաժարման կարեւորութիւնը տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման համար»,- մէջբերել է ԶԼՄ-ն։

Նկատի ունեն Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու, Անկախութեան հռչակագրից հրաժարուելու եւ այլ անհեթեթ պահանջներ։ Ադրբեջանը չի դիտարկում, սակայն, սեփական սահմանադրութեան փոփոխութեան հարցը, որի համաձայն՝ Հայաստանի ԱՄԲՈՂՋ տարածքը «ադրբեջանական» է, հրաժարւում է ճանաչել 31 գիւղերի օկուպացման փաստը ՀՀ 5 մարզերում, ինչպէս եւ 200 քառակուսի կիլօմետր ինքնիշխան տարածքի օկուպացումը վերջին տարիներին։

Share