«Հայ երիտասարդութիւնը խորացող մարտահրաւէրներին ընդառաջ» խորագրով կլոր սեղան-քննարկում

«Հայ երիտասարդութիւնը խորացող մարտահրաւէրներին ընդառաջ» խորագրով կլոր սեղան-քննարկում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնութեամբ «Արամ Մանուկեան» Երիտասարդական կենտրոնում Մարտի 7-ին տեղի ունեցաւ «Հայ երիտասարդութիւնը խորացող մարտահրաւէրներին ընդառաջ» թեմայով կլոր սեղան-քննարկում՝ մասնակցութեամբ շուրջ 20 տարբեր ՈւՀ ուսանողների։ Քննարկման խօսնակներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Հայր Զաքարիայ ծայրագոյն վարդապետ Բաղումեանը եւ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը։

Արմենուհի Կիւրեղեանը անդրադարձաւ կրթութեան ոլորտում ծառացած մարտահրաւէրներին, ի թիւս այլնի, օրինակ, բուհերի պրոֆէսորադասախօսական կազմին. «Պրոֆեսորադասախօսական կազմում նկատում ենք ակնյայտ ծերացում: Այսօրուայ վարած քաղաքականութեան արդիւնքում երիտասարդները գրեթէ չէն ձգտում մտնել բուհական համակարգ, որովհետեւ այդ համակարգն իրենց համար հետաքրքրիր չէ նախ եւ առաջ ֆինանսական առումով: Բուհական համակարգում պրոֆէսորադասախօսական կազմի աշխատավարձը մեղմ ասած ծիծաղելի է: Երեւանում միջինում պրոֆէսորի աշխատավարձը 180 հազար դրամ է, իսկ Գիւմրիում, Վանաձորում՝ 150 հազար դրամի կարգի, դոցենտինը՝ 130-140 հազարի կարգի, դրա համար էլ երիտասարդը չի ուզում այդ ոլորտ մտնել: Արդիւնքում՝ ստացւում է, որ վաղը-միւս օրը չենք ունենալու այն պրոֆէսորադասախօսական կազմը, որը կապահովի արժանապատիւ եւ որակեալ կրթութիւն մեր բուհերում: Այս կառավարութեան առջեւ պէտք է նման հարցադրումներ դնել: Աշխատավարձի բարձրացումը շատ կարեւոր է: Նաեւ բուհերը երիտասարդին հետաքրքիր չէն, որովհետեւ մեր բուհերն աւելի շատ ակադեմիական բնոյթի են, հետազօտական մասը մի քիչ պակասում է»: Արմենուհի Կիւրեղեանը խօսեց նաեւ բուհական համակարգում կառավարման խնդիրներից:

Հայր Զաքարիայ ծայրագոյն վարդապետ Բաղումեան Բաղումեանն իր խօսքում նշեց, որ երիտասարդները ոչ միայն մեր երկրի, Եկեղեցու ապագան են, այլեւ՝ ներկան։

«2021թուականի փետրուարի 4-ին ՀՀ կառավարութիւնը հաստատեց հանրակրթութեան պետական չափորոշիչը․ գրուեցին ձեռնարկներ, դասագրքեր։ Քաղաքականութիւնը հետեւեալն է՝ ինչ տեսակ մարդ ենք ուզում պատրաստել, բայց որեւէ խօսք չկայ մարդու ինքնութեան ամրապնդման ու զօրացման մասին։ Մայր աթոռն ասում էր, որ նախագիծը պէտք է վերանայուի, ստեղծուի չափորոշիչ, որը պէտք է դաստիարակի մի հայ ,որն ամբողջովին պէտք է կապուած լինի իր հող ու ջրին․․․ Որ դասարանում մտնում է կրթութեան չափորոշիչը, այդ դասարանից դուրս է գալիս Հաեօց եկեղեցու պատմութիւնը»,-ցաւով արձանագրում է․ Զաքարիայ Ծ. վարդապետ Բաղումեանը։

«Հայ Եկեղեցին նաեւ ազգային կառոյց է, որ մեր ժողովրդի կեանքի բոլոր փուլերում դերակատարութիւն է ունցել»,-այս մասին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնում կազմակերպուած կլոր սեղան֊քննարկմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Զաքարիայ ծայրագոյն վարդապետ Բաղումեանը։

«Եկեղեցին, եթէ պաշտօնապէս իր մտահոգութիւններն է արտայայտում տարբեր խնդիրների վերաբերալ, եւ եթէ սա ընկալւում քաղաքականութեամբ զբաղուել, ուրեմն մենք քաղաքականութեամբ զբաղւում ենք․ Եկեղեցին չի կարող չխօսել Արցախի խնդրի մասին, չի կարող չյիշեցնել մեր վանքերի, արցախցու իրաւունքների մասին, Եկեղեցին պիտի լինի բարոյականութեան պահապանը, քարոզողը»,-ասաց Հայր Սուրբը՝ նշելով․ «Կարծէս կորցրել ենք վտանգի զգացողութիւնը․․․ Պետք է հայրենասիրական ճառերից անցնենք գործնական հայրենասիրութեան»։

Տեսանիւթն՝ այստեղ

Share