Գեւորգ Պապոյեանը նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան Էկոնոմիկայի նախարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշուած է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի մէջ.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը՝ համաձայն Սահմանադրութեան 131-րդ յօդուածի, ինչպէս նաեւ «Կառաւարութեան կառուցուածքի եւ գործունէութեան մասին» օրէնքի 5-րդ յօդուածի 1-ին մասի. Գեւորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:
Փետրուարի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանի հրամանագրով Վահան Քերոբեանն ազատուել է էկոնոմիկայի նախարարի պաշտօնից: Մինչեւ հրամանագիրը՝ Վահան Քերոբեանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ յայտարարել էր պաշտօնը թողնելու մասին:
Փետրուարի 26-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Գեւորգ Պապոյեանը յայտարարել էր պատգամաւորական մանդատը վայր դնելու մասին:
Պապոյեանը 36 տարեկան է, 2005-2018 թուականներին եղել է Հանրապետական կուսակցութեան անդամ, 2018ի յուլիսին հեռացուել է կուսակցութիւնից: 2018ին ՔՊի ցուցակով ընտրուել է ԱԺ պատգամաւոր, իսկ 2022ին դարձելէ ՔՊ կուսակցութեան վատչութեան փոխ նախագահ:
«2023 թուականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը ռազմական ներխուժում իրականացրեց Արցախի Հանրապետութեան վրայ, ամբողջութեամբ բռնազաւթեց այն և իրականացրեց հայերի էթնիկ զտում, Գևորգ Պապոյեանը յայտարարեց, որ հենց այդ օրն է Հայաստանի իրական անկախութեան օրը».wikipedia