Վազգէն Սարգսեանի յոբելեանին շարունակւում է նրա զաւակի՝ Հայոց ազգային բանակի հեղինակազրկումը եւ ոգեզրկումը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից.
• Ռազմական զօրավարժութիւնների փոխարէն՝ «թիթեռ նկարելու» մարզական տարատեսական բեմականացումներ, երբ ժամէրով ՀՀ ԶՈՒ եւ ՊՆ ղեկավարները վայելում են այդ հերթապահ միջոցառումները:
• Ատեստացիայի անուան տակ բարձրագոյն զինուորականներին դարձրել են աշխատավարձ բարձրացնելու գլխաւոր դերակատարներ եւ հրապարակային գործող անձինք:
Շարքը կարելի շարունակել, բայց վերջին ու ակնառու խայտառակութեանը Պաշտպանութեան նախարարութիւնն անգամ արդարացում չի կարողանում գտնել:
Արդէն տեւական ժամանակ է, որ խօսւում է, անգամ փաստէր են ներկայացւում, որ զօրամասէրից հեռացւում են Փառքի անկիւնները, հանւում են մեր նահատակ հերոսների լուսանկարները: ՊՆ պարզբանումն էլ խիստ էսթետիկ էր՝ լուսանկարները մաշուել են, Փառքի անկիւններում արդիականացման աշխատանքներ են տարւում:
Դեռ փետրուարի 12-ին հարցում էի ուղարկել ՊՆ՝ ճշտելու, թէ գրաւոր ի՞նչ յանձնարարական կայ Փառքի անկիւնների թարմացման վերաբերեալ, ի՞նչ ժամկէտներում է նախատեսուած իրականացնել արդիականացումը:
Ինչպէս յաճախ է լինում, նախարարութիւնը, օրէնքի պահնաջների խախտմամբ, չի կարողանում յօդաբաշխ բացատրութիւն տալ նաեւ այս հարցին:
Ի դէպ, արդէն երկու տարի, հակառակ իմ կողմից բազմիցս բարձրաձայնումների, չէն կարողանում բացատրել նաեւ, թէ ինչպէս կամ ինչու ՊՆ կայքից անյետացաւ Արցախեան ազատամարտ բաժինը:
Եւ այսպէս Զինուած ուժերում հետեւողական ուրանում են անցեալը, մեր յաղթանակները, նահատակներին, Վազգէն Սարգեանին. սպարապետի յիշատակն էլ դարձրին լոկ մարզախաղ: Ուրացումը շարունակւում է:
Երեկ արդէն յայտնի դարձաւ, որ թշնամաբար «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ պատից հեռացրել են հերոս Ալբերտ Հովհաննիսեանին նուիրուած յուշատախտակը:
Գեղամ Մանուկեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր