Հայաստանին պէտք եղած չափով օգնելու Արեւմուտքի պատրաստակամութիւն դեռ չենք տեսնում. Սերգեյ Մելքոնեան

Հայաստանին պէտք եղած չափով օգնելու Արեւմուտքի պատրաստակամութիւն դեռ չենք տեսնում. Սերգեյ Մելքոնեան

«Չեմ կարծում, որ Ալեքսեյ Նաւալնու մահը նոր փուլի կեանգեցնի Ռուսաստան-Արեւմուտք հակամարտութիւնը»,-Panorama.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց APRI գիտահետազօտական կենտրոնի փորձագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու, միջազգայնագէտ Սերգեյ Մելքոնեանը։

Նրա կարծիքով, Արեւմուտքը հնարաւոր է  մարդու իրաւունքների  վերաբերեալ ինչ-որ պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ ու դրանով սահմանափակուի։

«Լուրջ քննարկումներ տեղի չէն ունենում։ Բացի այդ, արդէն բոլորը համոզուեցին՝ այն պատժամիջոցները, որոնք ընդունուել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի  կողմից, որպէսզի լուրջ հարուած հասցնէին Ռուսաստանի տնտեսւթեանը, փաստացի իրենց նպատակին չհասան։ 2023 թուականին Ռուսաստանի տնտեսութիւնը աճեց»,-ասաց Մելքոնեանը։

Ինչ վերաբերում է Միւնխենում Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերեալ հնչած յայտարարութիւններին, ապա  փորձագէտի խօսքով, միասնական, համընդհանուր մօտեցում չկար։

«Շատէրն ընդունում են, որ Ռուսաստան-Ուկրաինայ հակամարտութեան մէջ մերծ ներդրում ունի ԱՄՆ-ն։ Ինչքանո՞վ ԱՄՆ-ն ունի  քաղաքական կամք, ֆինանսական հնարաւորութիւններ՝ աջակցելու Ուկրաինային, ԵՄ-ում իր դաշնակիցներին։ Մենք տեսանք, որ  այն քաղաքական կամքը, որ կար 1.5 տարի առաջ, այսօր էլ չկայ։ Նշանակում է, որ ԵՄ պետութիւնները պէտք է յոյսը դնէն իրենց վրայ։ Այս առումով խնդիրներ են ծագում, ինչքանո՞վ է  ԵՄ-ն պատրաստ միայնակ դիմադրել Ռուսաստանին։ Կարեւոր է նաեւ այն հարցը, թէ ԵՄ-ի կատարած ներդրումն ի՞նչ արդիւնքների է բերել։ Այն մեծ ներդրումը, որ նրանք արեցին Ուկրաինայի հակագրոհի ժամանակ, ոչ մի արդիւնք չունեցաւ։ Հիմա ռուսական կողմն է գնացել հակագրոհի, եւ արդիւնքներն արդէն տեսնում ենք»,-ասաց նա։

Մելքոնեանի խօսքով, այս պահին Ուկրաինան երկու տարբերակ ունի, կամ ինչ-որ ձեւ այս պահին պայմանաւորուի Ռուսաստանի հետ, քանի որ վաղը պայմաններն աւելի վատը կարող են լինել կամ աւելի շատ ռեսուրսներ են հաւաքւում ի նպաստ Ուկրաինայի, որպէսզի այն պաշտպանուելու շանս ունենայ, եւ ինչպէս ձեւակերպում է Զելենսկին, հետ բերի 1991 թ. սահմանները։

«Այն, ինչի մասին փաստացի յայտարարեց Նիկոլ Փաշինեանը, խօսքը Ալմ-Աթիի հռչակագրի մասին է։ Փաշինեանի այս յայտարարութիւնն իհարկէ բացասական հետեւանքներ կ’ունենայ ռուս-հայկական յարաբերութիւններում։ Նման ձեւակերպումները  շատ զգայուն են Ռուսաստանի համար։ Աեօ, Ադրբեջանն էլ յայտարարութիւն արեց, ըստ որի, Ադրբեջանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականութիւնը։ Բայց ձեւակերպումը լրիւ ուրիշ էր, Ադրբեջանը չի ասում՝ Ռուսաստանի դաշնակիցն է կամ դաշնակիցը չի, քանի որ այստեղ կամ դաշնակից ես կամ թշնամի։  Խնդիրն այն է, որ յայտարարութիւնը կ’ունենայ բացասական հետեւանքներ Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններում, բայց միաժամանակ Հայաստան-Արեւմուտք յարաբերութիւնների դրական զարգացման նոր փուլ չենք ստանում։  Ստացւում է, որ նման յայտարարութիւններն ունեն ակնյայտ բացասական հետեւանք, բայց դրական հետեւանքը դեռ պարզ չի։ Սա է խնդիրը, քանի որ այդ յայտարարութեան հիմնական թիրախը արեւմտեան լսարանն էր, աեօ, այն այդ լսարանին դուր եկաւ, բայց արդյօք արեւմտեան լսարանը, հիմնուելով դրա վրայ, պատրա՞ստ է աջակցել Հայաստանին  այնքանով, ինչքանով մէզ պէտք է։ Այդ պատրաստակամութիւնը դեռ մենք չենք տեսնում։ Ընդհակառակը, ԵՄ-ն շնորհաւորում է Ալիեւին, որ նա յաղթեց ընտրութիւններում»,-ասաց Մելքոնեանը։

Share