Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի նորընծայ չեմպիոն Արման Անդրէասեանը իր դափնեպսակը խոնարհել է եղբօր՝ հերոս Տարոն Անդրէասեանի յուշարձանին։
Եւրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում Ռումինիայից նշել էր, որ յաղթանակը նուիրում է 44-օրեայ պատերազմում անմահացած եղբօր՝ Տարոն Անդրէասեանին եւ բոլոր զինուորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացուած Եւրոպայի առաջնութիւնում Արման Անդրէասեանը չեմպիոնի տիտղոսը նուաճել է 70 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում 7:3 հաշուով յաղթելով վրացի Ակակի Կեմերտելիձեին:
news.am
Երկու եղբայր, Արմանը եւ Տարոնը:
Երկու չեմպիոն եւ Երկու հերոս:
Արմանը, Արման Անդրէասեանը հռչակուեց ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի չեմպիոն։ Եւ դա նաեւ այս պայմաններում հերոսութիւն էր, սպորտային հերոսութիւն։
Տարոնին , այլ էր։
Տարոնը հերոս էր բնաւորութեամբ, խառնուածքով, բարոյականութեամբ ու ներսում ամբարուած իր անձի վեհով եւ Հայրենիքով։ Նրա արիւնն աւելի տաք էր , եւ շիկացած կարմիր։ Տասնեակ թուրքեր շրջապատել էին Տարոնին եւ պահանջում էին յանձնուել…
«դուք վախկոտ բորենիներ եք…. » ու կրակ…
Նա չէր ասելու «Արցախ ադրբեջան» Շատէրը ասեցին , բայց նա այդպիսի շատերից չէր։ Եւ նռնակը պայթեց…Նրան յաղթել անհնար էր, նա հերոս էր, եւ չեմպիոն, ամենակարեւոր չեմպիոնատում էր չեմպիոն։
Կարէն Մխիթարեանի ՖԲ էջից