Արցախի ԱԺ-ն նիստ կը գումարի

Արցախի ԱԺ-ն նիստ կը գումարի

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ Արցախի ԱԺ պատգամաւորները մտադիր են առաջիկայում ԱԺ նիստ հրաւիրել: Արցախի պատգամաւորների շրջանում արդէն իսկ կոնսենսուս կայ այս մասին, իսկ թէ երբ տեղի կ’ունենայ նիստը, դեռ յստակեցուած չէ. քննարկումներ են գնում:

Տեղեկութիւնների համաձայն՝ օրակարգային հիմնական հարցը ԱԺ քննիչ յանձնաժողով ստեղծելու հարցն է լինելու, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրուարի 2-ին էր գրել: Գրել էինք, որ 2023թ.-ի մարտից արցախցիների աշխատավարձերից պահուող գումարները չէն փոխանցուել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղուել են անյայտ ինչ-որ ծախսէրի: Ահա այս առիթով Արցախի պատգամաւորները մտադիր են քննիչ յանձնաժողով ստեղծել, որպէսզի պարզեն՝ ինչին են ուղղուել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն: Քննիչ յանձնաժողովի հարցն առաջիկայում կայանալիք նիստին կը քննարկուի»։

Share