Հայկական պետութիւնը լիարժէք ապամոնտաժւում է. Վարուժան Գեղամեան

Հայկական պետութիւնը լիարժէք ապամոնտաժւում է. Վարուժան Գեղամեան

Պ.գ.թ., թիւրքագէտ Վարուժան Գեղամեանը տելեգրամեան իր ալիքում գրում է. 

«Հայկական պետութիւնը լիարժէք ապամոնտաժւում է: Յաջորդ քայլով` կը լինի ինքնութեան փոփոխութիւնը: Օրինակ պետական մարմինները կը դադարէն ծննդեան վկայական տալ Արարատ, Անի կամ Մոնթէ անունով երեխաներին: Կամ կարգելուէն հայկական ազգային երգ ու պարի խմբերի գործունէութիւնը: Էլ պետական խորհրդանիշների մասին չեմ յիշեցնում. դրանք արդէն փոփոխման փուլում են:

Այս ամէնի արդիւնքում եւ եղած հայկականի փոխարէն Հայաստանը դրսից կառավարողների խմբաւորումը ստեղծելու է հարկ վճարողների անդէմ միաւորում, որն աստիճակաբար կենտրոնանալու է մէկ փոքր տարածքում (օրինակ` Կոտայքի մարզում):
Մնացածը` կանցնի Թուրքիային կամ Ադրբեջանին:
Կասկածու՞մ եք ասածներիս:

2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու ու Արցախը յանձնելու են:
2021-ին կասկածում էիք, որ թուրքերը կմտնէն Սիւնիք ու Ջերմուկ: Դէ իսկ էս բոլոր տարիներին կասկածում էիք, որ իրավիճակը կը հասնի սրան»։ 

Share