Այս տարի Սրբոց Վարդանանց Տօնը նշուեց փետրուարի 8-ին։ Ամէն տարի Արեւմտեան Թեմի տարբեր կառոյցներում իւրովի նշւում է սուրբ զօրավարների տօնը։ Այս տարի ՀԲԸՄ Մանուկեան — Դեմիրճեան ամենօրեայ վարժարանի Սբ․ Վարդանանց տօնախմբութիւնը իրենց բարձր ներկայութեամբ պատուեցին Արեւմտեան Թեմի Առաջնորդ Հովնան Արք․ Տերտէրեանը, ուղեկցութեամբ՝ Ռումինիայի Հաեօց Թեմի Առաջնորդ, Բուլղարիայի Հաեօց Թեմի Առաջնորդական Տեղապահ Գերշ․ Տաթեւ Եպս․ Յակոբեանի եւ Արժ․ Նժդեհ Քհն․ Քեշիշեանի։ Յարգարժան հիւրերին դիմաւորեցին եւ ուցեկցեցին Դպրոցի Տնօրէն Տիար Դաւիթ Ղուկասեանը եւ անձնակազմը։
Այցի առաջին հանգրուանին հանդիպում տեղի ունեցաւ դպրոցի 9-րդ դասարանցիների հետ, որտեղ Սրբազան Հայրերը աշակերտներին ներկայացրեցրեցին Վարդանանց խորհուրդը եւ պատասխանեցին աշակերտներին իւզող հարցերին։ Ապա երկու տարբեր միջոցառումներ ներկայացրեցին դպրոցի տարբեր դասարանները՝ անդրադառնալով փետրուար ամսուայ մեր ազգային, եկեղեցական տօներին՝ Սբ․ Ղեւոնդեանց տօնին, Սբ․ Վարդանանց տօնին եւ Տեառնընդառաջին։
Ապա օրհնութեան խօսքի համար հրաւիրուեց Գերշ․ Հովնան Սրբազանը։ Իր խօսքում Սրբազան Հայրը յստակ բնորոշեց թէ ովքերն են եղել Ղեւոնդեանք եւ Վարդանանք եւ յստակ ուղենշեց այն ճանապարհները, որոնցով ընթանալու դէպքում սիրելի աշակերտները կնմանուէն Վարդան Զորաւարին եւ Ղեւոնդ Երեցին։ Ապա հրաւիրուեց նաեւ Գերշ․ Տաթեւ Սրբազանը, ով նոյնպէս իր մասնաւոր գնահատանքը բերեց դպրոցի տնօրինութեանը, ուսուցչական անձնակազմին եւ մասնաւորաբար աշակերտներին՝ կատարուած հսկայածաւալ աշխատանքի համար։ Սրբազան հայրը ուրախութեամբ նշեց իր խորը հիացմունքը՝ երեխաների պատրաստուածութեան եւ հայկական ոգու պահպանման համար։ Ցերեկոյթն աւարտուեց Արժ․ Նժդեհ քահանայի՝ Պահպանիչ աղօթքով։
Սբ. Վարդանանց տօնի խորհրդով միջոցառում էր կազմակերպուել Եօվսեփեան ամենօրեայ Վարժարանում։ Արեւմտեան Թեմից ներկայ էր Արժ․ Նժդեհ ՔՀն․ Քեշիշեանը։ Երեկոյթն սկսուեց Տեր Հոր աղօթքով եւ բարեմաղթանքով։ Ապա առաձին ելոյթներով Վարդանանց խորհուրդը ներկայացրեցին դպրոցի բոլոր դասարանները։ Երեկոն յագեցած էր ազգային եւ հոգեւեր մթնոլորտով։ Սիրելի աշակերտները տպաւորիչ ջերմեռանդութեամբ ներկայացրեցին Վարդանանց խորհուրդը եւ իրենց կատարումներով մեծ ոգեւորութիւն հաղորդեցին ներկաներին։
Դիւան Առաջնորդարանի