ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայ նախատեսուող այցի ընթացքում կը քննարկուեն ռուս-թուրքական երկկողմ յարաբերութիւնները, առեւտրատնտեսական համագործակցութիւնը, տարածաշրջանային խնդիրները, այդ թւում՝ նաեւ Ուկրաինաի հարցը:
Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չյստակեցնելով այցի օրը:
«Բնականաբար, այցը պատրաստւում է, ժամկէտի մասին մենք կը յայտարարէնք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ չմեկնաբանելով, թէ արդյօք խօսքը փետրուարի 12-ի մասին է, ինչպէս աւելի վաղ յայտնել էին թուրքական լրատուամիջոցները։