Իշխան Սաղաթելեան. Առաջիկայում զարգացումների 3–4 սցենար կայ. որ սցենարն էլ Փաշինեանը ընտրի, դրա դէմը պէտք է առնել

Իշխան Սաղաթելեան. Առաջիկայում զարգացումների 3–4 սցենար կայ. որ սցենարն էլ Փաշինեանը ընտրի, դրա դէմը պէտք է առնել

Ակնյայտ սեղանին դրուած է հայ ժողովրդի ինքնութեան վերացման հարցը:  Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում  ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով Սահմանադրութիւնը փոխելու հետ կապուած Ադրբեջանի յայտարարութիւններին:

«Այս խնդրում թուրք- ադրբեջանական տանդէմին ամէն կերպ աջակցում է Հայաստանի իշխանութիւնը: Սրանք վաղուց հայկական իշխանութիւն չէն ու սպասարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, որովհետեւ այն բոլոր պահանջները հայկական ինքնութեան վերացման, որ դրուած են այդ երկու պետութիւնների կողմից, սրանք գրաւոր կամ բանաւոր պայմանաւորուածութեամբ իրականացնում են:

Նիկոլ Փաշինեանը մեր հասարակութեանը մոլորեցնում է, թէ Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղութեան պայմանագրի շուրջ, նախընտրական շրջանում մարդկանց խոստացել է բացել խաղաղութեան դարաշրջան, դրանից յետոյ ունեցել ենք 3 պատերազմական գործողութիւններ, նոր կորուստներ, Արցախի հայաթափում, Ադրբեջանի զօրքերը գտնւում են մեր ինքնիշխան տարածքում, հիմա արդէն անցել են մեր ներքին կեանքին վերաբերող հարցերին:

Այսինքն՝ փոխեք Սահմանադրութիւնը, Սահմանադրութիւնից վերացրեք անկախութեան հռչակագիրը, որեղ շատ յստակ յղում կայ ցեղաասպանութեան միջազգային ճանաչմանը եւ  Արցախին: Այստեղ դժբախտութիւնը այն է, որ հայաստանեան իշխանութիւնները ադրբեջանական թեզերը փորձում են հիմնաւորել հայ հասարակութեան մէջ: Դրանից յետոյ շարունակելու են այս պահանջները, նոյնիսկ կարող են ասել, որ փոխեք Հայաստանի այբուբենը, հիմնը, զինանշանը, եկեղեցու հանդէպ վերաբերմունքը եւ այլն»,- ասում է նա:

Սաղաթելեանը նշում է, որ պէտք է ճիշտ վերլուծել իրավիճակը, հասկանալ, թէ ինչ վտանգի առաջ է երկիւրը կանգնած եւ միասնաբար այս ամէնի դիմացն առնել:

Աւելին՝ տեսանիւթում:

Share