ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանը, ոչ թէ հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականութեան. Տարոն Չախոյեան

ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանը, ոչ թէ հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականութեան. Տարոն Չախոյեան

ՀՀ ՔՊական ղեկավարները չեն թաքցնում իրենց «գաղափարական» ուղղուածութիւնը:

news.amի հաղորդմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյեանը կարծում է, որ ՀՀ զինանշանի վրայ անգամ Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր լեռը նկարելուց յետոյ իրականութիւնը չի փոխուելու։

Փաշինեանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյեան

«Հնչում են մեղադրանքներ, թէ ՀՀ  զինանշանի վրայից պատրաստւում ենք հեռացնել Արարատի նկարը։

ՀՀ զինանշանի վրայ անգամ Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր լեռը, նկարելուց յետոյ իրականութիւնը չի փոխուելու։

Մենք պէտք է դուրս գանք կենացային պերճախօսութեամբ պետութիւն կառուցելու տրամաբանութիւնից։ Պետութիւնը կենացներով չէն պահում, պետութիւնը պերճախօսութեամբ ու պաթոսով չէն կառուցում, հայրենիքը դրօշ այրելով ու տնկելով չէն փրկում։

Ու առաւել նրբանկատ պէտք է լինենք, երբ խօսքը վերաբերում է ՀՀ պետական սիմուոլներին։ Դրանք պետութեան խորհրդանիշներն են եւ ոչ թէ ժողովրդի։ ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետութիւնը եւ ոչ թէ հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականութեան։

Ու ամենակարեւորը՝ մենք պէտք է դադարէնք ժողովուրդ լինելուց. մենք պետութիւն ենք»,- Facebook-ում գրել է Չախոյեանը։

Share