Կանադան կը վերսկսի ԱԹՍ-ների մասէրի վաճառքը Թուրքիային

Կանադան կը վերսկսի ԱԹՍ-ների մասէրի վաճառքը Թուրքիային


Կանադան կը վերսկսի անօդաչու թռչող սարքերի մասէրի վաճառքը Թուրքիային. գրում է Reuters-ը:

Դա տեղի կ’ունենայ այն ժամանակ, երբ Անկարան աւարտի Շուեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը վաւերացնելու գործընթացը:

20 ամիս ուշացումից յետոյ Թուրքիան այս շաբաթ հաստատեց Շուեդիայի անդամակցութիւնը Արեւմտեան ռազմական դաշինքին: Խորհրդարանի կողմից վաւերացումից յետոյ փաստաթուղթը ստորագրեց նաեւ Էրդողանը:

Ակնկալւում է, որ Թուրքիան վերջնական փաստաթղթերը կ’ուղարկի Վաշինգտօն, ինչը ճանապարհ կբացի Կանադայի համար՝ անյապաղ վերացնելու արտահանման սահմանափակումը, որը կիրառուել էր 2020 թուականից:


ABC MEDIA

Share