Դասագրքի մէկանձնեայ հեղինակ Սմբատ Հովհաննիսեանը հաեօց պատմութեան մասնագէտ չէ, իր խօսքով՝ «հաեօց պատմութեանը մօտ կանգնած» մասնագէտ է։ Ինչը սկզբունքօրէն անհնարին է դարձնում քարէ դարից մինչեւ Բագրատունիների ժամանակաշրջանին վերաբերող նեղ մասնագիտական գիտելիքների տիրապետումը։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
«Հ1-ով 7-րդ դասարանի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» դասագրքի հեղինակ, պ. գ. թ. Սմբատ Հովհաննիսեանի եւ «Էրեբունի արգելոց-թանգարանի» տնօրէն, պ․գ․թ․ Միաքայել Բադալեանի բանաւէճն է։
Միքայել Բադալեանի գիտական, մասնագիտական եւ մարդկային ամենաբարձր որակներով, քաղաքակիրթ բանաւէճի արդիւնքում մէկ անգամ եւս փաստուեց․
-Դասագրքի մէկանձնեայ հեղինակ Սմբատ Հովհաննիսեանը հաեօց պատմութեան մասնագէտ չէ, իր խօսքով՝ «հաեօց պատմութեանը մօտ կանգնած» մասնագէտ է։ Ինչը սկզբունքօրէն անհնարին է դարձնում քարէ դարից մինչեւ Բագրատունիների ժամանակաշրջանին վերաբերող նեղ մասնագիտական գիտելիքների տիրապետումը։
-Դասագիրքը քննարկումներ չի անցել ժամանակի սղութեան պատճառով։ /Իսկ սա ո՞ւմ մեղքն է․․․/
-Հեղինակը չի դիմել որեւէ գիտական հաստատութեան կամ գիտնականի մասնագիտական խորհրդատուութեան նպատակով։
-40-ից աւելի անճշտութիւններն ու սխալները ԿԳՄՍ-ն հաստատել է արդէն իսկ այս փուլում։
-Ոչ գիտական, չհաստատուած թեզերի, ենթադրութիւնների եւ տեսութիւնների վրայ կատարուել են հաստատումներ։
-Դասագիրքը մեթոդապէս թոյլ է եւ խոցելի։
-Դասագիրքը դարձել է հակառակորդ երկրի շահարկման, պրոպագանդիստական գործիք։
Եւ դարձեալ պիտի եզրակացնեմ՝
-սա բացայայտ ձախողում է, ոչ պրոֆէսիոնալիզմ,
-հանրային ահռելի միջոցներ են վատնուել մի դասագրքի վրայ, որը չի անցել պատշաճ, մասնագիտական եւ այլ ընթացակարգեր։
-Դասագրքստեղծութիւնը լրջագոյն պատասխանատուութիւն է պահանջում, ուր տեղ չունեն պոպուլիզմն ու թայֆայութիւնը։
-Դպրոցը «յեղափոխան» փորձադաշտ չէ․․․ խոտան դասագիրքը դպրոց մտնելու իրաւունք չունի»։