էսկալացիան 99 % հաւանականութեամբ լինելու է, պէտք է պատրաստ լինենք նոր պատերազմի․ պահեստազօրի փոխգնդապետ

էսկալացիան 99 % հաւանականութեամբ լինելու է, պէտք է պատրաստ լինենք նոր պատերազմի․ պահեստազօրի փոխգնդապետ

Ադրբեջանի հետ սպառազինութիւնների վերահսկման պայմանագիր ստորագրելու՝ Փաշինեանի  առաջարկի ռիսկային կողմերի մասին Yerkir.am-ը զրուցել է պահեստազօրի փոխգնդապետ, ռազմական փորձագէտ Հրաչեայ Պետրոսեանցի հետ։

-Պարոն Պետրոսեանց, սպառազինութիւնների վերահսկման պայմանագիր ստորագրելու առաջարկ է Փաշինեանն արել Ադրբեջանին․ թէեւ Ադրբեջանը չի արձագանքել, ամէն դէպքում, ռազմական տեսանկիւնից որքանո՞վ է տրամաբանական այդ առաջարկը։

-Ռազմական տեսանկիւնից տրամաբանական է, որովհետեւ  նման պայմանագրերով, որ  նախինում էլ տարբեր երկրների ու դաշինքների  միջեւ եղել են, փորձում են պահպանել ուժերի հաւասարակշռութիւնը։

-Իսկ ռիսկեր կարո՞ղ է լինել, եթէ Ադրբեջանը վերահսկի մեր սպառազինութիւնը։

-Վերահսկումը սովորաբար իրականացնում են չէզոք կողմերը, ենթադրենք Հայաստանի ու Ադրբեջանի  միջեւ նման պայմանագիր կնքուել է, Հայաստանը չի կարող որպէս վերահսկող հանդէս գալ, նոյն կերպ Ադրբեջանը չի կարող, այլ երրորդ կողմը ստեղծում է յանձնաժողով, որի մէջ կարող են ընդգրկուած լինել երկու կողմի ներկայացուցչները, բայց այդ դէպքում էլ  իրենք վերահսկում չէն իրականացնում։

-Եթէ նկատի առնենք, որ պատերազմն աւարտուած չէ, մենք դեռ պատերազմող երկիր ենք, Ադրբեջանի հետ դեռ պարզած հարցեր չունենք, նման իրավիճակում սպառազինութեան վերահսկման առաջարկն արդարացուա՞ծ է։

— Դրանում  քաղաքական եւ ռազմական նրբութիւնների տարբերութիւն կայ։ Քաղաքական տեսանկիւնից, միգուցէ, արդարացուած է, բայց  զուտ զինուորական տեսանկիւնից, մարտի դաշտի համար կարծում եմ՝ ոչ։ Մի օրինակ բերեմ․ Հարաւային եւ Հիւսիսային Կորեաների պատերազմի ժամանակ ամերիկացի յայտնի գեներալ Դուգլաս Մաքարթուրը, որը նշանակուած էր բազմազգ ուժերի հրամանատար, իրեն խնդիր է տրւում, որ հասնի 57-րդ միջօրեականին եւ կանգնի, այսինքն՝ դրանից վերեւ չպէտք է բարձրանայ, բայց ինքը քաղաքական գործիչ չէր, մաքուր զինուորական էր, եւ երբ հասնում է այդ գծին,  տեսնում է, որ թշնամին ամբողջապէս ոչնչացուած է ասում է՝ ինչի՞ կանգնեմ․ ռազմական տեսանկիւնից ճիշտ է շարունակելը եւ շարունակում է յարձակումը, բայց  հետեւանքը լինում է այն, որ հակամարտութեան մէջ ներգրաււում է Խորհրդային միութիւնը եւ այդ պահին աշխարհում ստեղծւում է վիճակ,որ միջուկային պատերազմ կարող էր սկսուել Խորհրդային միութեան եւ ԱՄՆ-ի միջեւ։ Այսինքն՝ ինքը ռազմական տեսնանկիւնից բացարձակապէս ճիշտ էր, քաղաքական տեսանկիւնից՝ սխալ։  Եւ նրա գործողութիւններից յետոյ ԱՄՆ-ում որեւէ մէկը չի կարող գեներալի կոչում ստանալ, եթէ  քաղաքագիտութիւն չի ուսումնասիրել։ Պրոյեկտելով սպառազինութեան վերահսկման այդ առաջարկին նշեմ, որ քաղաքական տեսնակիւնից այլ հետեւանքներ ունի, ռազմական տեսնակիւնից՝ այլ։ Թէ՝ որն է ճիշտ, որը՝ սխալ չեմ կարող ասել։

— Արդբեջանը յայտարարում է, որ վերազինում է բանակը․ 1 միլիարդ 200 միլիոն արժողութեամբ սպառազինութեան հերթական խմբաքանակն է ձեռքբերել Իսրայելից, հնարաւո՞ր է նոր էսկալացիայ։

-Վերջին մի քանի ամսուայ իմ վերլուծութիւնը յանգեցրել է այն կարծիքին, տարծուած կարծիքներից տարբերուող, որ ռազմական էսկալացիան 99 %  հաւանականութեամբ լինելու է , բայց այստեղ 50/50 յարաբերակցութիւն կայ․ արդեօ՞ք այն ուղղուած կը լինի ՀՀ-ին թե՞ մէկ այլ երկրին։ Կարծում եմ որ Ադրբեջանի զինումն աւելի շատ ուղղուած է Իրանի դէմ։ Վերջին ամիսներին այն, ինչ տեղի է ունենում, բերում, համեմատում եւ դնում ենք մէկ շրջանակի մէջ, սկսած՝ Իրան-Պակիստան փոխադարձ հարուածներից, ՆԱՏՕ-ի յայտարարութիւնը, մենք պէտք է ամէն վայրկեան պատրաստ լինենք  նոր պատերազմի։

-Ինչպէս ե՞ք գնահատում մեր բանակի մարտունակութիւնը։

-Էս պահին, անեղծ ասած, չեմ կարող գնահատել։ Այսինքն՝ այն տեղեկութիւնները, որոնք ունենք տեսնում ենք, լսում ենք բաւարար չէն, որպէսզի գնահական տանք։

— Այսինք՝ բաւարար գնահատելու մասի՞ն է խօսքը։

-Խոսքը՝ բաւարար, յստակ տեղեկութիւն չունենալու մասին է, որ կարողանանք ընդհանրապէս գնահատել։

-Ցաւօք․․․

-Աեօ․․․Որպէսզի բանակի մարտունակութիւնը կարողանաս գնահատել նախ պէտք է երկրի մարտունակութիւնը գնահատես, տնտեսութիւնը, իսկ մեր երկիրն իր տնտեսութեամբ, ազգաբնակչութեան  բարոյահոգեբանական վիճակով պատրաստ չէ այսօր պատերազմի, ինչպէս պատրաստ չէր 2020 թուականին, 2010 թուականին, մենք պատրաստ չենք պատերազմին։

-Պատրաստ լինելու համար ի՞նչ  է հարկաւոր։

-Նախ մեր մոբիլիզացիոն ռեզերվը շատ վատ վիճակում է, իսկ գործող բանակով, այսինքն՝ մշտական բանակով , հնարաւոր չէ, դու պէտք է մոբիլիզացիայ իրականացնես,  մոբիլիզացիայ ասելով մենք շատ անգամ հասկանում ենք անձանց, որոնք պէտք է պահեսատզօրից զօրակոչուէն,  բայց խօսքը նաեւ վերաբերւում է ՏԻՄ մոբիլիզացիայից մինչեւ տնտեսութեան մոբիլիզացիայ , այսինքն՝ մեր տնտեսութեան օբյեկտները կարո՞ղ են շատ արագ մոբիլիզացուել եւ քաղաքցիական արտադրանքից անցնեն ռազմական արտադրանքի, պատրա՞ստ են , ունի՞ պետութիւնը նման պլաններ, իհարկէ՝ չունի։ Խորհրդային միութիւնում Հայրենական պատերազմի ժամանակ, որ ասում էին՝ ամէն ինչ ռազմաճակատի համար, արդեօ՞ք մեր պետութեան պլաններում դա կայ, չկայ մեր պլաններում,-խօսքը եզարափակեց պահեստազօրի փոխգնդապետ, ռազմական փորձագէտ Հրաչեայ Պետրոսեանցը։

Հերմինէ Զեյնալեան

Share