Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանը, Oragir.News-ի հետ զրոյցում անդրադառնալով իշխանութեան կողմից եկեղեցու դէմ սկսուած արշաւին, ասում է` միշտ էլ ժամանակաւորը վախենում է յաւիտենականից։
«Իշխանութիւնը չի ատում եկեղեցին, այլ նրանք ուզում են արհամարհել եկեղեցին։ Նրանք համարում են, որ եկեղեցին առաջընթացի համար արգելակ է։ Ես ատելութիւն չեմ տեսնում եւ չեմ էլ ուզում տեսնել»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանի խօսքով, եկեղեցին խոչընդոտ չէ առաջընթացի համար, բայց եկեղեցին խոչընդոտ է այլասէրուածութեան քարոզին։
Սրբազանի խօսքով, եթէ հասարակութեան մեծամասնութիւնը ընկալեր եկեղեցու ձայնը, մենք այսօր այս վիճակին չէինք հասնի։
Մանրամասները` տեսանիւթում։