Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախումբն ակնկալում է համագործակցութիւն
Արցախի Հանրապետութեան ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը գրում է.
«Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով
ստեղծուած յանձնախմբի յայտարարութիւնը.
Արցախի ժողովրդի հաւաքական հայրենադարձութեան եւ հիմնարար այլ իրաւունքների պաշտպանութեան նպատակին կոչուած Յանձնախումբն արդէն ձեւաւորուած է:
Յանձնախմբի անդամների առաջարկութեամբ յանձնախմբի աշխատանքների համակարգումը կ’իրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Ոսկանեանը:
Գործունեութեան մեկնարկի, Յանձնախմբի անդամների եւ այլ մանրամասների մասին կտեղեկացուի լրացուցիչ՝ առաջիկայ օրերին:
Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրաւունքների պաշտպանութեան բնագաւառում գործունէութիւն ծաւալող անհատները, խմբերն ու հաստատութիւնները կը համագործակցէն համապատասխան լիազօրութիւն ստացած այս Յանձնախմբի հետ»: