Քանի դեռ Հայաստանի ղեկավարն Ալիեւի գործակալն է՝ նրա առջեւ փակ դռներ չէն լինելու. Արա Գրիգորեան

Քանի դեռ Հայաստանի ղեկավարն Ալիեւի գործակալն է՝ նրա առջեւ փակ դռներ չէն լինելու. Արա Գրիգորեան

Այլեւս ոչ մէկին գաղտնիք չէ, որ Փաշինեանը գործում է Ալիեւի ու Արեւմուտքի ցանկութիւններով: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է տնտեսագէտ Արա Գրիգորեանը:

«Արեւմուտքը հայերին քարոզում է խաղաղութեան եւ համաշխարհայնութեան մասին, բայց նոյն ժամանակահատուածում Ադրբեջանին օգնում է զէնքի մատակարարմամբ: Այս ամբողջ ընթացքում Փաշինեանը վստահեցնում էր, որ բանակը զինել է, բայց արդիւնքում մեր զինուորներին հրամայել են հետ նահանջել իրենց դիրքերից, իսկ շատ հրամանատարներ այս պահին բանտարկուած են: Այլեւս ոչ մէկին գաղտնիք չէ, որ Փաշինեանը գործում է Ալիեւի ու Արեւմուտքի ցանկութիւններով:

Արեւմուտքը սկզբում մէզ խոստանում էր, որ թոյլ չէն տալու Ադրբեջանին հայաթափել Արցախը, խոստացան, որ միայն խաղաղութիւն կը լինի, եթէ Հայաստան-Թուրքիայ տնտեսական կապը վերականգնուի: Փաշինեանն ու իր վարչակազմը տարիներ շարունակ մէզ նոյնն են քարոզում, բայց ամէն օր տեսնում ենք՝ վիրճակն աւելի է բարդանում: Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց Ալիեւն ու Արեւմուտքը համատեղ կփոխէն նաեւ հայերի եւ ադրբեջանցիների պատմութիւնները»,- ասել է Գրիգորեանը:

Տնտեսագէտը վստահեցնում է՝ քանի դեռ Հայաստանի ղեկավարն Ալիեւի գործակալն է, ապա նրա առջեւ փակ դռներ չէն լինելու:

«Այսօր Սփիւռքը պէտք է աւելի շատ օգտակար լինի հայկական կազմակերպութիւններին, որ շարունակէնք հայ մնալ, բայց ամենակարեւորն այն է, որ այս ապազգային, անհայրենիք ՔՊ գործակալներին պէտք է մերժենք ու դատապարտենք: Ալիեւի համար մէկ է՝ ուրիշներն ինչ կասէն, քանի որ իր ուզածը միշտ ստանում է: Եթէ Հայաստանի ղեկավարն իր գործակալն է, ապա նրա առջեւ փակ դռներ չկան: Այս պարագայում կապ չունի՝ ով կը լինի ԱՄՆ-ի նախագահը, կարեւորն այն է, որ հայ քաղաքական գործիչներ ունենանք ԱՄՆ-ում:

Մենք մեր հայ լինելը պէտք է ցոյց տանք, պէտք է ապացուցենք, որ Հայաստանի, Արեւմուտքի, Ամերիկայի եւ մեր հայկական համայնքի շահերը նոյնն են: Ինչքան էլ ասենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը կամ Արեւմուտքն աւելի բարեկամական յարաբերութիւնների մէջ են, մէկ է՝ այս պահին փաստն այն է, որ իրենց երկրի ու մեր երկրի շահերը չէն համընկնում»,- եզրափակել է Գրիգորեանը:

Share