База Инджирлик вчера и сегодня: Турция – как логистический хаб для Израиля (vpoanalytics.com)
Ստանիսլաւ Կոտեօլկին
Շատէրը հաւանաբար յիշում են Գազայ իսրայէլական ներխուժումից վրդովուած քաղաքացիների վերջին աղմկոտ բողոքի ակցիաները Թուրքիայի հարաւային Ադանայ նահանգի Ինջիրլիք ամերիկեան աւիաբազայի դարպասների մօտ, որոնք առանց գործնական հետեւանքների են անցել։ Յիշեցնենք՝ «Ազատութեան աւտօշարասիւնը Պաղեստինի համար» կազմակերպուել էր իշխանութիւնների եւ MIT հետախուզութեան հետ կապուած Մարդու իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան եւ մարդասիրական օգնութեան հիմնադրամի կողմից (Insan Hak ve Hürriyetleri ve Insani Yardım Vakfı, IHH): Խորհրդանշական է՝ այս բեմադրութիւնից անմիջապէս առաջ՝ հոկտեմբերի 31-ին, ամերիկեան ռմբակոծիչները երկար տարիների ընթացքում առաջին անգամ վայրէջք կատարեցին այս բազայում՝ համատեղ զօրավարժութիւններին մասնակցելու համար:
Ռազմական ուժեր տեղակայելով Հունաստանում եւ Արեւելեան Միջերկրական ծւում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ծրագրում են ներխուժել եւ արդէն շրջափակել են Թուրքիան, յայտարարել է IHH-ի ղեկավար Բիւլենթ Յըլդըրըմը՝ պնդելով, որ «Ինջիրլիքի աւիաբազան գտնւում է այդ օկուպացիոն ծրագրերի կենտրոնում: Մենք ուղեւորւում ենք այնտեղ։Թուրքեր, վեր կացեք։ Հազարներով դուրս եկեք փողոց։ Մի մնա տանը, մի քնիր»։ Իսրայելի վարչապետ Նեթանեահուին անուանելով նոր Հիտլեր (ինչպէս դա արեց դեկտեմբերին աք Սարայի տէրը), Յըլդըրըմը խոստացաւ զանգուածային պաշարում բազմաթիւ կողմնակիցների կողմից, որոնք յաջողութեամբ ցրուեցին ոստիկանութեան կողմից:
2016ին լայն արձագանք են գտել IHH-ի կողմից Սիրիայի հիւսիսում խրամատուած ահաբեկիչներին նիւթատեխնիկական աջակցութիւն ցուցաբերելու փաստերը՝ նոյն MIT հետախուզութեան հետ սերտ համաձայնեցմամբ։ Վերջին լրտեսական սկանդալի նման, Ինջիրլիքի դարպասների մօտ «21-րդ դարի կարագեօզ թատրոնի» ոճով գունագեղ բեմադրութիւնը կոչուած էր «գոլորշի բաց թողնել»՝ հասարակութեան ուշադրութիւնը շեղելով աք – Սարայի արտաքին քաղաքականութեան որոշ ասպեկտներից, այդ թւում՝ կապուած հէնց այդ բազայի հետ, որի նշանակութիւնը ՆԱՏՕ-ի լոգիստիկայի ապահւումն է Մերձաւոր Արեւելքում։ Ինջիրլիքը բացառապէս Պենտագոնի բազայ ներկայացնելը սխալ է. բացի 1954 եւ 1980 թթ.համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ռազմաօդային ուժերի 39-րդ աւիացիոն թեւից, այստեղ է տեղակայուած Թուրքիայի ռազմաօդային ուժերի 10-րդ լցակայանների հրամանատարութիւնը: Որոշ դէպքերում Անկարան երկկողմ համաձայնագրեր էր կնքում ՆԱՏՕ-ի միւս անդամների հետ, որոնք թոյլ էին տալիս նրանց ժամանակաւորապէս օգտագործել բազան՝ Մերձաւոր Արեւելքում առաքելութիւններին աջակցելու համար իրենց կազմաւորումները տեղակյելու համար:
Ըստ պաշտօնական փաստաթղթերի՝ բազայի խնդիրն է «..գլոբալ ուժի նախագծում ռազմավարական զսպման եւ ճկուն աջակցութեան միջոցով»: WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերում ակնյայտ երեւում՝է 2003ին Իրաք ամերիկեան ներխուժման դէմ ակտիւօրէն բողոքօղ, մէկ շաբաթ առաջ (մարտի 14-ին) վարչապետ դարձած Ռեջեփ Էրդողանը ոչ պաշտօնապէս խոշոր զիջումների է գնացել ամերիկացիներին, որոնցից նրանք չէն զլացել օգտուել։ Փորձելով խուսափել «ամերիկամէտ քաղաքական գործչի» պիտակից՝ նա մասնաւոր կերպով բազմիցս այս կամ այն ձեւով խնդրել է ամերիկացիներին «ուշադրութոյւն չհրաւիրել» Պենտագոնի իրաքեան խմբին ռոտացիայի համար Ինջիրլիքի օգտագործմանը ‘Incirlik is yours’: How Turkey’s Erdoğan handed major military base to the Americans (declassifieduk.org): 2003ի յունիսին Թուրքիայի կառավարութեան ներկայացուցիչ Սունայ Իլիչակը ամերիկացիներին յայտնել է Իրաքում «մարդսիրական գործողութիւնների» եւ «վերականգնման գործողութիւնների» համար թուրքական բազաների եւ նաւահանգիստների օգտագործմանը հաւանութոյւն տալու մասին: Համապատասխան որոշումն ընդունուել է հրամանագրի տեսքով եւ չի պահանջել խորհրդարանի հաւանութիւնը կամ պաշտօնական համաձայնութիւնը: Դրանից կարճ ժամանակ անց՝ 2003ի սեպտեմբերին, ռազմաօդային ուժերի գեներալ Իբրահիմ Ֆըրթինան Ստամբուլում հանդիպել է ԱՄՆ դեսպան Էրիկ Էդելմանին։ Դիւանագէտը հարցրել է, թէ ինչպէս է զրուցակիցը տեսնում բազայի ապագան։ «Ինջիրլիքը ձերն է, — պատասխանել է թուրք զօրահրամանատարը։ — Մեզ լուրեր են հասնում, որ դուք այլ վայրեր եք դիտարկում, բայց Ինջիրլիքը եզակի է: Նա անփոխարինելի է։ Մենք ձեզ հնարաւորութոյւն ենք տուել օգտագործել այն – դուք պէտք է գոհ լինեք դրանից»:
Գործընկերներին տրուած յաջորդ արտօնութիւնը դարձաւ աւիաբազայի գործարկումը դէպի Իրաք եւ հակառակ ուղղութեամբ զինուորականների ռոտացիայի համար։ 2003ի հեռագրերից մէկում նշւում էր՝ դեկտեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը «դիւանագիտական նոտայ է տրամադրել [ամերիկացիներին], որը հաւանութիւն է տալիս Ինջիրլիք աւիաբազայի օգտագործմանը Իրաքում եւ նրա սահմաններից դուրս ամերիկեան անձնակազմի եւ հարակից սարքաւորումների ռոտացիայի գործողւոթեան համար»: Մի քանի օր անց տեղի պաշտօնեաներից մէկը՝ Ահմեթ Բանգուօղլուն, ամերիկացիներին ասել է՝ իր կառավարութիւնը «մտադիր է առայժմ գաղտնի պահել այդ հարցը… [թուրքական կառավարութիւնը] մտադիր չէր որեւէ հրապարակային յայտարարութիւն անել եւ խնդրեց ԱՄՆ-ին անել նոյնը» Cable: 03ANKARA8015_a (wikileaks.org):
2004ի յունուարից թուագրուած մէկ այլ հեռագրի համաձայն՝ Էրդողանի վարչակազմը «պատրաստ էր Ինջիրլիքն օգտագործել զօրքերի ռոտացիայի համար» եւ բաց էր մնում ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցութեան խորացման համար»: «Յունուարի 2 — ին ԱՄՆ դեսպանը եւ վարչապետ Էրդողանը պայմանուորուել են ռոտացիաների հետ կապուած ուշադրութիւն չգրաւել իրենց վրայ։ .. թուրքական հասարակական կարծիքի զգայունութեան նկատմամբ յարգանքից ելնելով»։
Աւելի ուշ՝ 2004ին, ամերիկացիները խնդրեցին թուրքական կառավարութեանը օգտագործել Ինջիրլիքը «որպէս բեռնատար հանգոյց [Իրաքում եւ Աֆղանստանում] գործողութիւններին աջակցելու համար»։ Էրդողանը հաւանութիւն է տուել խնդրնքին եւ «ձգտել է հնարաւորինս արագ աւարտել համաձայնագիրը», նշւում է եւս մէկ նամակագրութեան հեղինակների կողմից: Տվեալ համաձայնագիրը Պենտագոնի համար նուազեցրել է «ռազմատրանսպորտային ինքնաթիռների մաշուածութիւնը»՝ դրանցից մի քանիսն ազատելով «այլ առաքելութիւնների համար»։ Շուտով Ինջիրլիքում տեղակայուեցին վեց С-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ եւ 150 օժանդակ անձնակազմ՝ «ռազմական գործողութիւնների թատրոնի ներսում բեռների փոխադրմանն աջակցելու համար»: Այնուհետեւ, 2007-ի փետրուարին այնտեղ վեցշաբաթեայ մարտական պատրաստութիւն էին իրականացնում ռազմաօդային ուժերի 22-րդ եւ 23-րդ կործանիչ էսկադրիլիաների օդաչուները, ինչը «1991ից ի վեր Թուրքիայում իրականացուած առաջին նշանակալի ռազմական գործողութիւնն էր». կատարելով ցածր բարձրութեան վրայ եւ գիշերը թռիչքների նախապատրաստման պահանջները՝ աւելի քան 60 օդաչուներ կատարեցին աւելի քան 600 մարտական թռիչք: 2005-2007ին շտաբների պետէրի միացեալ կոմիտէի նախագահ գեներալ Փիթեր Փեյսը «բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերը GWOT-ում (ահաբեկչութեան դէմ գլոբալ պատերազմում), այդ թւում Աֆղանստանում եւ Իրաքում», — նշւում էր հեռագրերից մէկում: Էրդողանը համաձայնել է ցամաքային կապ հաստատել Իրաքում կոալիցիոն ուժերի համար՝ հասնելով «կոալիցիային աջակցելու համար թուրքական բանակի տեղակայման թոյլտուութեան»։ Նա համաձայնել է ամերիկեան զօրքերի ռոտացիային Ինջիրլիք աւիաբազայի միջոցով։
…2023ին «Հարաւային» թուրքկան բազան կրկին ուշադրութեան կենտրոնում յայտնուեց, երբ նոյեմբերի 5-ին Պենտագոնի փոխադրող C-130J Hercules-ը այնտեղից թռաւ Կիպրոսի բրիտանական Ակրոտիրի աւիաբազայ։ Տվեալ ինքնաթիռը կարող է միանուագ տեղափոխել 128 զինծառայող եւ 19 600 կգ բեռ։ Ինջիրլիք «Հերկուլեսները» ժամանում են Իտալիայի հիւսիս-արեւելքում գտնուող «Աւիանոյ» աւիաբազայից, որտեղ տեղակայուած են զինամթերքի խոշոր պահեստներ: Ամերիկացիները զէնք են տեղափոխում Իսրայել ամբողջ Եւրոպայից, սակայն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչութիւնները հրաժարուել են պատասխանել C-130 ինքնաթիռում Նեթանեահուի ռեժիմի համար զէնքի առկայութեան մասին հարցին: C-130J-30 Super Hercules | Lockheed Martin Flight HKY130 — United States Air Force — RadarBox Flight Tracker
Haaretz-ի տեղեկութիւններով՝ Եւրոպայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմավարական պահեստներից սարքաւորումներով, զէնքով եւ զինամթերքով բեռնուած աւելի քան 40 ամերիկացի փոխադրող է մեկնել Ակրոտիրի: Ենթադրւում է՝ չուերթների մօտ կէսը նախատեսուած է եղել «ռազմական օգնութիւն հասցնելու» համար OSINT Shows Third U.S. Naval Group Arrives in Mideast, Countries Prep to Evacuate Thousands — National Security & Cyber — Haaretz.com (archive.li) OSINT Shows U.S. Deploying More Arms and Troops to Israel, Cyprus and Jordan — National Security & Cyber — Haaretz.com (archive.li) Մասնաւոր զրոյցներից մէկում «կատաղած Բիբին» միանշանակ նշել է առաջնահերթութիւնները. »Մեզ ԱՄՆ-ից երեք բան է պէտք՝ զինամթերք, զինամթերք եւ եւս մէկ անգամ զինամթերք» Military briefing: the Israeli bombs raining on Gaza (ft.com): եակտիւ F-16 կործանիչը, որը արտադրուել է Lockheed Martin-ի կողմից, նա բնութագրել է որպէս Գազայի ռմբակոծութիւնների «աշխատանքային ձի»։ Բացի այդ, հէնց Ինջիրլիքի վրայ են հիմնուած չորս MQ-9Aեւ երկու MQ-1S անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագրծւում են ոչ միայն Սիրիայում ռուսական եւ իրանական ակտիւութեան մոնիտորինգի համար, այլեւ հետախուզական նպատակներով՝ ի շահ Իսրայելի ռազմաօդային ուժերի: Եւ այս ամէնը վկայում է թուրքական իշխանութիւնների քաղաքականութեան մասին շատ աւելի խօսուն, քան ցանկացած զգացմունքային յայտարարութիւն եւ նոյնիսկ քարեր Ինջիրլիքի դարպասին։ Analysis: Israel’s Gaza bombing campaign is proving costly, for Israel | Israel War on Gaza News | Al Jazeera
Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան