Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երեւան, որտեղ կը հանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանի հետ՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդիւնքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայութիւնը։
«2023 թուականի դեկտեմբերի 21-ին նախատեսւում է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի այցը Երեւան, որի ընթացքում տեղի կ’ունենայ հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի հետ։ Նախատեսւում է քննարկել ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանութեան նախարարների խորհրդի, Ազգային անվտանգութեան խորհուրդների կոմիտէի քարտուղարների եւ ՀԱՊԿ հաւաքական անվտանգութեան խորհրդի համատեղ նիստը, որը տեղի է ունեցել 2023 թուականի նոյեմբերին Մինսկում», — ասուած է հաղորդագրութեան մէջ։
2023 թուականին Մինկում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած հանդիպումներին Հայաստանը չի մասնակցել։ Հանդիպումներից յետոյ յայտարարուել էր, որ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը կմեկնի Երեւան՝ ներկակացնելու հանդիպումների արդիւնքներով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։