Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հաւաքականի անդամ Արսէն Յարութիւնեանը դարձաւ Եւրոպայի առաջնութեան ոսկէ մեդալակիր:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եւրոպայի առաջնութեան 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արսէն Յարութիւնեանը եզրափակիչում մրցեց թուրք Սուլէյման Աթլիի հետ եւ ժամանակից շուտ` 15:3 հաշւով յաղթեց նրան:
Արսէն Յարութիւնեանը երկրորդ անգամ է դառնում Եւրոպայի չեմպիոն:
Նախօրէին Եւրոպայի առաջնութեան 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրէասեանը ուժերը չափեց Վրաստանից Զուրաբ Յակոբիշւիլիի հետ ու զիջեց 1:2 հաշւով: Անդրէասեանը դարձաւ Եւրոպայի առաջնութեան արծաթէ մեդալակիր:
Աւելի վաղ Եւրոպայի առաջնութեան բրոնզէ մեդալակիր էր դարձել 57 կգ քաշային Մանուէլ Խնձրցեանն, ով մրցեց Գերմանիան ներկայացնող Նիկլաս Ստեչէլի հետ ու առաւելութեան հասաւ 6:2 հաշւով: