Բաքուն միշտ հաստատել է իր պատրաստակամութիւնը, ցաւօք, նոյնը չի կարելի ասել հայ գործընկերների մասին. այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիայ Զախարովան։
«Միգուցէ Հայաստանի իշխանութիւնների խորհրդականները Վաշինգտօնից, Բրիւսելից կամ Փարիզից կարողանան աւելի հետաքրքիր եւ լաւ բան առաջարկել, բայց պէտք է նայել անցեալի փորձին։ Բոլորն արդէն տեսել են, թէ ինչի յանգեցրին Պրահայի եւ Բրիւսելի հաւաքները»,- ընդգծել է Զախարովան։