«Ինքներդ ձեզ հարցրէք՝ էս Հայաստա՞նն էիք երազում»․ Լիլիթ Գալստեանը՝ իշխանականներին

«Ինքներդ ձեզ հարցրէք՝ էս Հայաստա՞նն էիք երազում»․ Լիլիթ Գալստեանը՝ իշխանականներին

Մի պահ ինձ թւաց, որ ֆորս-մաժոր եւ իշխանութեան վակուում ասելով՝ իշխանութիւնը ներկայացնող քաղաքական ուժը նկատի ունէր Հայաստանի տարածքային ինքնիշխանութեան կորուստներն ու այն անվտանգային սպառնալիքները, որ այսօր դիմագրաւում է Հայաստանը, բայց՝ ոչ։ Անվտանգային լրջագոյն այս իրավիճակում եկել է մի նախագիծ, որի ֆորս-մաժորն ու իշխանութեան վակուումը վերաբերում է ՏԻՄ-ին․ ԱԺ ամբիոնից յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը՝ դիմելով իշխանական պատգամաւորներին։ Գրում է Yerkir.am-ը։

«Այդ ինչպէ՞ս է ստացւել, որ իշխանութեան վակուում կամ՝ ֆորս-մաժոր են առաջացել հիմնականում այն համայնքներում՝ Վարդենիս, Գորիս, Փարաքար, Թալին, Վանաձոր, որտեղ քաղաքական մեծամասնութիւնը եթէ ոչ յաղթել, ապա ձայնային մեծամասնութիւն չի արձանագրել։ Քաղաքական մեծամասնութի՛ւն, դո՛ւք, որ առատօրէն խօսում էք ժողովրդավարութեան մասին մի՞թէ անցնող երեք տարիների ձեր փորձը ցոյց չտւեց, որ իշխանութիւնը  պահելու, ինչու չէ, նաեւ զաւթելու համար  օգտագործում էք երկու գործիք՝ դատական խշխանութիւնն ու քաղաքական մեծամասնութեան կոճակը։ Երանի օգտագործէիք անցեալի լաւագոյն փորձը։ Երբ մենակ էք լինում, անկեղծութեան պահին ինքներդ ձեզ հարցրէք՝ էս Հայաստա՞նն էիք երազում»,- ասաց պատգամաւորը։

Յիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրաւիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը։ Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրւում, հնարաւորութիւն տալ վարչապետին ժամանակաւոր պաշտօնակատարներ նշանակել։

Share