ԱՄՆ կոնգրէսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերուած համաձայնութիւնը 32 հայ գերիների ազատ արձակման շուրջ, որի մասին կողմերը դեկտեմբերի 7-ին համատեղ յայտարարութիւն են տարածել։
Կոնգրեսականը նաեւ պնդում է, որ ԱՄՆ-ն պէտք է Հայաստանին տրամադրի անվտանգութեան աջակցութիւն։«Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնութեան գալ 32 հայ գերիների ազատ արձակելու հարցում։
Սա կարեւոր քայլ է դէպի առաջ, սակայն ԱՄՆ-ն պէտք է Հայաստանին տրամադրի անվտանգութեան աջակցութիւն՝ Կովկասում կայուն խաղաղութիւն ապահովելու համար», — գրել է Փալոնը X սոցիալական հարթակում։Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի վարչակազմը համատեղ յայտարարութիւն են տարածել, համաձայն որի՝ երկու պետութիւնները վերահաստատում են ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների յարգման հիման վրայ յարաբերութիւնները կարգաւորելու եւ խաղաղութեան պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրութիւնը:
Ըստ յայտարարութեան՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետութիւնն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: