«ՀայաՔուէ»-ի նախագծի քննարկումը մինչեւ երկու ամիս ժամկէտով յետաձգուեց

«ՀայաՔուէ»-ի նախագծի քննարկումը մինչեւ երկու ամիս ժամկէտով յետաձգուեց

Ազգային ժողովի պետական-իրաւական հարցերի մշտական յանձնաժողւում երկու ամիս ժամկէտով յետաձգուեց «Հայաքուէ» քաղաքացիական նախաձեռնութեան օրէնսդրական նախագծի քննարկումը։ Նախագծով առաջարկւում է քրէականացել Հայաստանի Հանրապետութեան անունից Լեռնային Ղարաբաղը որեւէ այլ պետութեան կազմում ճանաչելը, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեան ճանաչումից հրաժարուելը, ժխտելը։

Յանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամաւոր Վլադիմիր Վարդանեանն առաջարկեց դէմ քուէարկել նախագծին, քանի որ, ըստ նրա, նախագիծը որեւէ այլ աւելացուած արժէք չի պարունակում։

«Այս փաստաթուղթը բովանդակութիւն չի պարունակում»,- նշեց նա։

Եզրափակիչ ելոյթում հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանն ասաց՝ ՔՊ-ն անպիտան իշխանութիւն է։

Մինասեանը առաջարկեց հարցի քննարկումը յետաձգել՝ լրամշակելու նպատակով։

Այսպիսով՝ նախագծի քննարկումը յետաձգուեց մինչեւ երկու ամիս ժամկէտով։

Յիշեցնենք՝ Արծուիկ Մինասեանն ասել էր, որ այս նախաձեռնութեան արժեւորումը նրանում է, որ ազգային կարեւորագոյն հարցերի է վերաբերում, այն է՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի անուէրապահ ճանաչում ու դրա դէմ ուղղուած որեւէ գործողութեան դատապարտելի համարելն ու քրէօրէն պատժելի արարք որակելը. նաեւ հայոց ցեղասպանութեան դէմ իրականացուող գործողութիւնները քրէականացնելը։

Նա նշել էր, որ ԱԺ կողմից նման յայտարարութեան ընդունումը չափազանց կարեւորում է նաեւ միջազգային հարթակում արցախեան հարցին հետեւողականութեան ցուցաբերման առումով։

Share