Արցախի խորհրդարանը նիստ է գումարել

Արցախի խորհրդարանը նիստ է գումարել

hraparak.am

Արցախի պատգամաւորները Երեւանում գտնուող Արցախի ներկայացուցչութիւնում շաբաթ օրը ԱԺ նիստ են հրաւիրել, որն առաջինն է արցախցիների բռնի տեղահանումից յետոյ։ Սակայն պաշտօնական տեղեկատուութիւն չէն հաղորդել։

Նիստին ներկայ են եղել բոլոր պատգամաւորները, բացառութեամբ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի, ով ադրբեջանական գերութեան մէջ է: Նրան փոխարինում է եւ նիստն էլ վարել է Սամուել Բաբայանի կուսակից, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

Օրակարգում 2 հարց է եղել՝ 2 պատգամաւոր մանդատ են ստացել եւ երդուել: Եւ Արցախի հարցով միջազգային յանձնախումբ են ձեւաւորել, որը միջազգային հարթակներում Արցախի հարցն է բարձրաձայնելու եւ Արցախ վերադարձի հարցերով է զբաղուելու։ Յանձնախմբում ընդգրկուել են արցախցի պատգամաւորները, առաջիկայում այլ անձանց էլ կընդգրկէն։

Ինչո՞ւ ԱԺ նիստի մասին պաշտօնական տեղեկատուութիւն չկայ:

Ըստ Ամենանի, արցախցիները չէն համարձակւում հաղորդագրութիւն տարածել, քանի որ ՀՀ իշխանութիւնները դէմ են Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։

Մեր աղբիւրներն ասում են, որ նիստի մասին հաղորդելու առաջարկ արուել է մի քանի ընդդիմադիր պատգամաւորի կողմից, սակայն չի ընդունուել։

Անհասկանալի է, թէ ինչու են նիստ գումարում, եթէ պէտք է գաղտնի մնա, եւ ոչ մէկը չիմանայ։ Երեկ փորձեցինք ԱՀ պատգամաւորներից մեկնաբանութիւն ստանալ, սակայն մեծ մասն անյետացել էր, միւսներն արագ անջատում էին հեռախօսը: Իսկ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցութեան ղեկավար Արամ Գրիգորեանը լսեց հարցը եւ ասաց, որ չի ուզում մեկնաբանել: Աւելի ուշ զանգահարեց մէզ եւ յորդորեց հետեւել Արցախի տեղեկատուական շտաբի յայտարարութիւններին։

Share