Բաքւում պահւում են աւելի քան 55 հայեր. Սիրանուշ Սահակեան

Բաքւում պահւում են աւելի քան 55 հայեր. Սիրանուշ Սահակեան

«Այս պահին Բաքւում պաշտօնապէս պահւում են 55 հայեր»,-յայտարարեց Միջազգային իրաւունքի մասնագէտ Սիրանուշ Սահակեանը «Գերիների հնարաւոր վերադարձ․ միջազգային իրաւունք եւ արդարադատութիւն» թեմայով ասուլիսի ժամանակ։

Նրա խօսքով, Բաքւում պահուող հայերի թւում կան քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ ու քաղաքական հետապնդման  ենթարկուող բանտարկեալներ։

«Մենք ունենք 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ եւ 8 նախկին բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչներ, ովքեր համարւում են քացբանտարկեալներ։ Սա ընդամէնը պաշտօնականացուած գերիների թիւն է, սրանից զատ գերեւարուել են առնուազն 80 քաղաքացիական անձինք ու ռազմագերիներ, որոնց ճակատագրերի պարզման ուղղութեամբ որեւէ քայլ չի իրականացւում։ Այս խմբի առնչութեամբ տեղաշարժ չկայ, 2021-ի գարնանաից չէն աձանագրւում դէպքեր, երբ Ադրբեջանը կպաշտօնականացնի 44-օրեայ պատերազմի ընթացքում գերաւարուած անձանց»,-ասաց Սահակեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Share