Ցեղասպանութեան յանցակից եռեակը (Նիկոլ Փաշինեան, Վահագն Խաչատուրեան, Ալէն Սիմոնեան) Ալիեւի հետ համատեղ ջանքերով արցախահայերին ցեղասպանելուց, Արցախը հայաթափելուց յետոյ լծուել են Արցախի էջը փակելու գործին։
Ըստ դաւաճան եռեակի` Արցախի էջը փակ է, Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք ՀՀ անվտանգութեան համար։ Սա, իհարկէ, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտօնական տեսակէտն է, որ Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտօնական ներկայացուցիչները։
Յանցագործ եռեակն ուղիղ ասում է` Թուրքիայի եւ Ադրբեջանի գործոնն այլեւս չպէտք է դիտարկել իբրեւ սպառնալիք ՀՀ անվտանգութեանը, պէտք է գտնել խաղաղ համակեցութեան բանաձեւ։
Յիշեցնեմ` ընդամէնը մէկ տարի առաջ գրեթէ նոյն բանաձեւով Նիկոլ Փաշինեանը խոստանում էր կարգաւորել Արցախահայերի հարցը:
Վերջին 100 տարուայ մէջ թուրքերը երկու անգամ մէզ՝ հայերիս, մեր սեփական հայրենիքում ենթարկել են ցեղասպանութեան։ Ընդ որում, եթէ 1915 թուականին չունէինք պետականութիւն, 2020 թուականին ունէինք զոյգ հայկական պետութիւն։
Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանութեան փաստէրն աշխարհին ներկայացնելու, նրա յետագայ ագրեսիան կանխելու փոխարէն, թրքահպատակ եռեակը, թշնամիների գործողութիւնները արդարացնելով, նրանց հրաւիրում է Հայաստան։
ՀՀ անվտանգութեան գլխաւոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռեակը եւ նրանց սպասարկող ուժերը:
Հ.Գ. Շատ է խօսւում ՀՀ արտաքին քաղաքականութեան վեկտորի փոփոխութեան մասին: Իրականում` Նիկոլի միակ ընտրութիւնը Թուրքիան է։
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր