Արծուիկ Մինասեանի ելոյթը «Հայաքուէ» նախաձեռնութեան ներկայացրած նախագծի վերաբերեալ խորհրդարանականում

Արծուիկ Մինասեանի ելոյթը «Հայաքուէ» նախաձեռնութեան ներկայացրած նախագծի վերաբերեալ խորհրդարանականում

Արցախի հարցում իշխող ուժը չի կատարել իր նախընտրական խոստումը. կա՛մ պետք է առաջադրեն այլ միջոց, կա՛մ հեռանան. Մինասյան

Առաջին անգամ ՀՀ-ում 2015-ի սահմանադրական փոփոխություններով քաղաքացիներին տրված իրավունքը՝ առնվազն 50 հազար քաղաքացիների կողմից օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու փորձը հաջողվել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ հաջողվել է հավաքել 58 հազար ստորագրություն:

Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

«Հենց սկզբից մեր թշնամիները սկսեցին պարբերաբար փորձ անել նսսեմացնելու նախաձեռնությունը: Փորձ արեցին արժեզրկելու մեր այս երկու պետականության համար կարեւորագույն հարցերի նշանակությունը, եւ փորձելով սպառնալիքներ տեղալ: Սրանից օգտվեցին մեր ազգային մտածողությամբ մարդկանց թշնամի համարվող հակառակորդները, որոնք պայմանական են կրում հայկական ազգանուն եւ սկսեցին իրենք էլ նսեմացման փորձերը»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հարց հնչեցրեց՝ արդյոք այն ուժերը, որոնք հայտնվել են ԱԺ-ում, իրենց տված նախընտրական խոստումները պահպանում են, թե ոչ. «Քաղաքացիների լեգիտիմ իրավունքն է պահանջել այդ խոստումների իրականացումը, կամ արձանագրել, որ այն ուժերը, որոնք հետեւողական չեն իրենց նախընտրական խոստումներին, նրանք զուրկ են լեգիտիմությունից»:

Արծվիկ Մինասյանը ընթերցեց խորհրդարանական երեք ուժերի նախընտրական ծրագրերից հատվածներ, որոնք վերաբերում են Արցախի հարցին եւ Ցեղասպանության ճանաչման խնդրին:

Մասնավորապես, ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշվում է, որ մոտակա տարիներին իրենց գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգ ապահովումն ու ԼՂ խնդրի խաղաղ ու համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի իքնքնորոշման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից: «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո», «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի հստակեցման տեսքով՝ առաջոնորդվելով  «անջատում հանուն փրկության» սկզբունքով»,- նշված է ՔՊ-ի ծրագրում:

Արծվիկ Մինասյանը շարունակեց. 
«Եթե իշխող մեծամասնությունը դեմ է արտահայտվելու այս նախաձեռնությանը, ի՞նչ գնահատականի պետք է արժանանա ժողովրդի կողմից: Եթե նրանք այս նախաձեռնության նկատմամբ արտահայտում են բացասական դիրքորոշում, ուրեմն լեգիտիմ չեն, գործում են հանցագործություն հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք սահմանադրական առումով նաեւ զրկվել են այդ ժողովրդին ներկայացնելու իրավունքից: Կամ պետք է առաջարկեն այլ միջոց իրենց խոստումներն իրականացնելու ուղղությամբ, կամ պարզապես պետք է հեռանան՝ հրաժարական եւ հեռացում:

Նա տեղեկացրեց, որ այս նախագիծը պետք է քննարիվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, դա լինելու է դեկտեմբերի 4-ին, եւ եթե հանձնաժողովը չտա դրական եզրակացություն, հաջորդ օրը ԱԺ լիագումար նիստում այն պետք է քվեարկվի, որպեսզի մտնի օրակարգ:


Share