Հ. Յ. Դաշնակցութեան Սիսիանի կոմիտէի գրասենեակում կախւած Դաշնակցութեան դրօշը խունացած է, բայց որեւէ կերպ իր արժէքն ու խորհուրդը չի կորցրել: Առաջին անգամ Սիսիան է հասել Սփիւռքից, հեռաւոր 1989 թւականի ճիշտ այս օրերին: Կարճ ժամանակ անց արդէն Սիսիանից առաջին նորագիրներն իրենց դաշնակցականի երդումը տւել են պատմական Զօրաց քարերում հէնց այս դրօշի վրայ: Յետոյ Սիսիանի դաշնակցական ջոկատի հետ այն ճանապարհւել է Արցախեան ազատամարտ: 1992-ի մայիսի 18-ին ազատագրւած Բերձորով վերադարձել է Կոմիտէի գրասենեակ: Դրանով վերջին հրաժեշտին ծածկւել են Ազատամարտում նահատակւած սիսիանցի դաշնակցականներից շատերը: Դրօշը շարունակում է պահել իր խորհուրդը, դաշնակցական երդումի իմաստն ու կարգախօսը: Դրօշը դեռ յաղթանակների պահերին ծածանւելու է։
Գեղամ Մանուկեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր