ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամների Սիւնիքի մարզ կատարած երկօրեայ այցելութեան շրջանակներում Կապանում կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Մորթեզայ Աբեդին Վարամինի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնեանը, ԳՄ անդամ Գեղամ Մանուկեանը եւ ՀՅԴ Սիւնիքի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ Գագիկ Ղարամանեանը:
Հանդիպմն ընթացքում քննարկուել են ընդհանուր հետաքրքրութիւններ ներկայացնող հարցեր: Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսը ներկայացրել է հիւպատոսարանի կոմից իրականացուող ծրագրերը:
ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամութիւն են յայտնել աջակցութիւն ցուցաբերել ծրագրերի իրականացմանը: