Ինչու չի կայացել պատմական հանդիպումը

Ինչու չի կայացել պատմական հանդիպումը

«Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը, օրերս խօսելով Ազգային կոմիտէի ձախողման պատճառների մասին, ասել էր, որ իրենք ժամանակաւոր կառավարութեան կազմ էին ներկայացրել` Արման Թաթոյեանի գլխաւորութեամբ, սակայն կար մէկ պայման․ բոլոր նախկին նախագահները եւ կաթողիկոսները պէտք է նաեւ հրապարակային աջակցութիւն յայտնէին այդ գաղափարին, ցաւօք, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի գրասենեակի բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացուեց: Այս յայտարարութիւնը հերքեցին Թաթոյեանն ու առաջին նախագահի խօսնակ Արման Մուսինեանը: Սակայն այդ գործընթացին առնչուող մարդիկ այլ մանրամասներ էլ են պատմում։

Մասնաւորապէս՝ որ Ազգային կոմիտէի ղեկավար Վազգէն Մանուկեանը փորձել է բանակցել, հանդիպել տարբեր կողմերի հետ, այդ թւում` Լեւոն Տեր-Պետրոսեանի: Յայտարարել է, որ պատրաստ է մի կողմ դնել նրա հետ ունեցած բոլոր երկարամեայ տարաձայնութիւնները եւ գնալ անձամբ բանակցելու, որպէսզի երկիրը հանէն այս վիճակից, սակայն ՀՀ առաջին նախագահը մերժել է հանդիպելու առաջարկը։ Մենք կապուեցինք Վազգէն Մանուկեանի հետ, հետաքրքրուեցինք այս միջադէպով՝ իսկապե՞ս առաջարկել է հանդիպել, եւ մերժուել է իր առաջարկը: Նա ուշադիր լսեց մեր հարցը եւ ասաց. «Ես Ձեր ասածը ո՛չ կը հաստատեմ եւ ո՛չ էլ կը հերքեմ: Շատ շնորհակալ եմ»:

hraparak.am

Share