Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսեանի եւ Ռոբերտ Քոչարեանի հետ։ Հանդիպումները, բնականաբար, առանձին-առանձին են եղել եւ, ինչպէս փոխանցում են, արարողակարգային բնոյթի։ Քննարկել են հիմնականում Արցախում մինչեւ սեպտեմբերի 19-ը տիրած վիճակը, մէկօրեայ պատերազմը, արցախցիների տարհանման հարցերը, ապագային գրեթէ անդրադարձ չի եղել։
Աւելի վաղ Հրապարակը տեղեկացրել էր, որ Շահրամանեանը Հայաստան գալուց յետոյ հանդիպել էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի հետ։ Այդ հանդիպումների մասին որեւէ հաղորդագրութիւն չի տարածուել՝ թերեւս խուսափելով քաղաքական շահարկումներից, մինչդեռ անյայտ ՀԿ-ի ներկայացուցիչների եւ Շահրամանեանի հանդիպման մասին Արցախի տեղեկատուական շտաբը հարկ է համարում տեղեկացնել։
hraparak.am