ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:
Այս մասին յայտարարել է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիութեան ծառայութեան պետ Արմէն Ղազարեանը։Նշէնք, որ ՀՀ գործադիրը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչութեանը ժամանակաւոր պաշտպանութեան կարգավիճակ տրամադրելու եւ փախստական ճանաչելու որոշում է կայացրել։Ղազարեանը շեշտեց, որ ժամանակաւոր պաշտպանութեան կարգավիճակ տրամադրւում է 1 տարի ժամկէտով` երկարաձգման հնարաւորութեամբ։
«Այդ կարգավիճակը տրամադրւում է, երբ տեղի է ունենում զանգուածային տեղահանութիւն եւ մենք ունէինք այդպիսի իրավիճակ։ Սա կոլեկտիւ կերպով մարդկանց մի խմբի պաշտպանութեան տակ վերցնելու իրաւական գործիքակազմ է։
Մեր օրէնսդրութիւնն այդ մասով որոշակի առանձնայատկութիւն ունի` բացի պաշտպանութեան վերցնելուց, նաեւ ճանաչում է այդ անձնանց փախստական, եթէ առկայ են օրէնքով սահմանուած հիմքերը (ծագման վայրում մարդու իրաւունքների զանգուածային, հասարակական խախտումներ)։ Այս ամէնից ելնելով ԼՂ բնակչութիւնը ժամանակաւոր պաշտպանութեան տակ է վերցուել եւ ճանաչուել նաեւ փախստական»,– նշեց նա։
Միգրացիայի եւ քաղաքացիութեան ծառայութեան պետը նաեւ ընդգծեց, որ դրանից յետոյ անձինք անյատական կարգով հնարաւորութիւն ունեն դիմելու եւ ստանալու ՀՀ քաղաքացիութիւն եւ օգտուել բոլոր իրաւունքներից եւ պարտականութիւններից, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւնը։Փախստականները չէն օգտւում քաղաքական իրաւունքների ծաւալից, ընտրելու եւ ընտրուելու իրաւունքներից։