Երեքշաբթի Նոյեմբեր 7ի երեկոյեան ժամը 7:30ին ՀՅԴ Աղբալեան կոմիտէութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ դասախօսական երեկոյ Բրբէնքի Բեշիր Մարտիրոսեան Երիտասարդական Կենտրոնում:
Սրահը գրեթէ լեցուն էր ունկնդիրներով: Լալա Երեմեանի բացման խօսքից յետոյ հերթաբար ելոյթ ունեցան «Հայկական Նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպութեան համահիմնադիրներ՝ քաղաքագէտ Էդգար էլբակեան և միջազգային յարաբերութիւնների դոկտոր Սերգէյ Մելքոնեանը:
Բանախօսները հիմնականում կենտրոնացան այն ներքին և արտաքին պատճառների վրայ որոնք նպաստում են Հայաստանի ներկայ իշխանութիւնների գոյատևման և ներկայացրեցին այլընտրանքային լուծումներ:
Վերջում եղան հարց ու պատասխաններ: