Սամուել Շահրամանեանը կը հրաւիրուի 44-օրեայ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող յանձնաժողով

Սամուել Շահրամանեանը կը հրաւիրուի 44-օրեայ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող յանձնաժողով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 

Այս մասին  «Ազատութեան» հետ զրոյցում յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը պարզաբանեց՝ իրենք ծրագրել էին յանձնաժողով հրաւիրել Արցախ նախկին Արայիկ Յարութիւնեանին, նաեւ պատերազմի օրերին Արցախի պաշտպանութեան բանակի հրամանատար Ջալալ Յարութիւնեանին, սակայն երկու դէպքում էլ կան խոչընդոտներ. Արցախի նախկին նախագահը Բաքուի բանտում է, իսկ Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատարը քրէական գործով է անցնում, հետեւապէս յանձնաժողովը քննարկել եւ որոշել է մի շարք հարցերի պատասխաններ փորձել ստանալ Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահից:

«Բաւականին շատ հարցեր կան, որոնք նախագահի պաշտօնում արդէն յայտնուած պարոն Շահրամանեանից կարողանանք ստանալ այդ հարցերի պատասխանները: Ենթադրում եմ, որ ինքը ինչ-որ բաներ հասցրած կը լինէր ծանօթացած լինէր, նաեւ 44-օրեայ պատերազմի դրուագներին առնչուող:

Առաւել եւս երբ որ պարոն Շահրամանեանը նաեւ 2018-ից 2020 թուականներին եղել է Արցախի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնը։ Դա ի՞նչ է նշանակում, որ մեր այն հատուածը՝ կապուած պետական դաւաճաութեան, դիւերսանտների եւ նրանց գոյութեան մասին, նաեւ պատերազմի մինչեւ սկսուեկը տեղեկատուութեան հետ կապուած հարցերի պատասխանները մենք, բնականաբար, կուզեինք լսել պարոն Շահրամանեանից», — ասաց նա:

Սամուել Շահրամանեանը որպէս Արցախի ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն պաշտօնաւարել է 2018 թուականից մինչեւ 2020 թուականի մայիսը: Դրանից յետոյ նշանակուել է ռազմահայրենասիրութեան, երիտասարդութեան, սպորտի եւ զբօսաշրջութեան նախարար։ Իսկ պատերազմից մէկ տարի անց արդէն զբաղեցրել է Անվտանգութեան խորհրդի քարտուղարի տեղակալի, ապա նաեւ քարտուղարի պաշտօնը:Թէ այս պարագայում 44-օրեայ պատերամիզն առնչուող ինչ տեղեկութիւններ կարող է Շահրամանեանը յայտնել քննիչ յանձնաժողովին, պարզ չէ:

Յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը երեկուանից փորձում է կապ հաստատել նրա հետ, բայց ասաց՝ Շահրամանեանը իր զանգերին չի պատասխանում:

Share