Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտի չեղարկման ամենաօպտիմալ տարբերակը Նիկոլ Փաշինեանի հեռացումն է. Արթուր Խաչատրեան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտի չեղարկման ամենաօպտիմալ տարբերակը Նիկոլ Փաշինեանի հեռացումն է. Արթուր Խաչատրեան



Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտում յստակ գրուած է, որ ճանապարհի երթեւեկութեան անվտանգութիւնն ապահովելու են Ռուսաստանի դաշնային նվտանգութեան ծառայութեան սահմանապահ ծառայութեան աշխատակիցները. Դրանով Նիկոլ Փաշինեանն ինքնիշխանութեան զիջում է կատարել երրորդ կողմին՝ ՌԴ-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«Թէ հիմա ինչպէս են փորձելու չեղարկել, ես չգիտեմ: Այդ կէտի չեղարկման ամենաօպտիմալ տարբերակը Նիկոլ Փաշինեանի հեռացումն է»,-ասաց նա:

Դիտրկմանը, որ գուցէ Հայաստանը փորձում է վերաշարադրել այդ կէտը, Խաչատրեանն ասաց. «Ես չգիտեմ՝ ոնց կարելի է  վերաշարադրեկլ որովհետեւ այն ստորագրուել է: Այդ դէպքում պէտք է քաջութիւն ունենան եւ հետ կանչէն իրենց ստորագրութիւնը: Սիւնիքով ճանապարհի կամ միջնցքի ռիսկը շատ աւելի մեծ է: Բացի այն, որ պանթուրքական դարաւոր երազանքն է իրականացւում, նաեւ սրանով Ադրբեջանին կարող են հնարաւորութիւն տալ սադրանք՝ կազմակերպել ճանապարհի վրայ եւ յետոյ այդ ենթակառուցուածքների անվտանգութեան ապահովման պատրուակով օկուպացիոն զօրքեր մտցնեն Հայաստանի հարաւ»,-ասաց ընդդիմադիր պատգմաւորը՝ յաւելելով, որ Նիկոլ Փաշինեանը կամ պէտք է հետ քաշի իր ստորագրութիւնը, կամ պէտք է հեռանայ»:

Արթուր Խաչատրեանը պնդեց, որ Մեղրիով անցնող ճանապարհը թուրքերի ճնշման ներքոյ կառուցուող ճանապարհ է. «Որպէսզի Փաշինեանը կարողանայ այդ ճանապարհը ծախել ժողովրդի վրայ, ցոյց է տալիս, թէ դաՀայաստանի շահերից  էբխում: Դա խայտառակ ռիսկային նախագիծ է, դա ադրբեջանական ինտերուենցիայի համար դուռ է բացում»:

Share