Ադրբեջանը մեղաւոր է Արցախի նախկին պաշտօնեաներին կալանաւորելու եւ հայկական ժառանգութիւնը ոչնչացնելու մէջ․ Փարիզի քաղաքապետ

Ադրբեջանը մեղաւոր է Արցախի նախկին պաշտօնեաներին կալանաւորելու եւ հայկական ժառանգութիւնը ոչնչացնելու մէջ․ Փարիզի քաղաքապետ

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն X-ի միկրոբլոգի էջում մանրմասներ է յայտնել Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենոյ Օկամպոյի հետ քննարկումներից։ Նա, մասնաւորապէս, գրել է.

«Հայաստանում ողբերգութիւնը շարունակւում է. Ադրբեջանը մեղաւոր է Արցախի նախկին պաշտօնեաներին կամայականօրէն կալանաւորելու եւ այս տարածքում հայկական ժառանգութիւնը ոչնչացնելու մէջ։

Երեկ ես հնարաւորութիւն ունեցայ քննարկելու դա Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ, Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացուած ցեղասպանութեան գործընթացի մասին զեկոյցի հեղինակ Լուիս Մորենոյ Օկամպոյի հետ։

Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, Ադրբեջանի կողմից պահուող 100 հազար փախստականների ու քաղբանտարկեալների հետ են։ Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրաւունքների միջազգային օրուայ կապակցութեամբ, արցախահայութեան ներկայացուցիչներին կը յանձնեմ Փարիզի պատուաւոր քաղաքացիութիւն։

Փարիզը նաեւ կոչ է անում անյապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահուող բոլոր հայ գերիներին»։

Նշէնք, որ Փարիզի քաղաքապետի եւ Միջազգային քրէական դատարանի նախկին դատախազի հանդիպմանը ներկայ էր նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

Share