ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանն իր ֆեյսբուքեան էջում գրել է.
«Լաւ ու հպարտ ժամանակներ էր, գնում էինք Արցախ, մեր ընկերներին հանդիպում, տարբեր հարցեր քննարկում, համատեղ նախաձեռնութիւններ պլանաւորում:
Հիմա ո´չ Արցախ գնալու ճանապարհ կայ, ո´չ էլ մեր որոշ ընկերներին հանդիպելու հնարաւորութիւն կայ:
ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանին 6-7 տարի է ճանաչում եմ: Արցախի ու, առ հասարակ, հայկական իրականութեան ամենապարկեշտ ու ազնիւ գործիչներից է, ով անսահման սիրում է Արցախը:
Իշխանեանի հետ շատ էինք շփւում եւ´ Արցախում աշխատածս տարիներին, եւ´ դրանից յետոյ:
Նրա հետ երկար կարելի էր զրուցել բոլոր թեմաներով` մարդկային յարաբերութիւններից մինչեւ քաղաքական ամենասուր իրավիճակներ` միշտ հաւասարակշռուած էր, օբյեկտիւ եւ իրադրութիւնը միշտ բազմաթիւ դիտանկիւններից էր վերլուծում:
Առհասարակ Արցախում եւ Հայաստանում չեմ հանդիպել մարդու, ով անկախ քաղաքական կողմնորոշումներից կամ դիրքորոշումներից դրական չէր արտայայտւում Դաւիթ Իշխանեանի մասին:
Իշխանեանի հետ լիքը կիսատ զրոյցներ ու անելիքներ ունենք եւ իր վերադարձից յետոյ անշուշտ դրանց մասին խօսելու ու պլանաւորելու ժամանակ կգտնենք:
Ազատութիւն Դաւիթ Իշխանեանին եւ Բաքուի բանտերում գտնուող մեր բոլոր հայրենակիցներին` անկախ նրանից, թէ ով եւ ինչ հանգամանքներում է յայտնուել բանտում»: