Կիրակի Բըրբենքի Բեշիր Մարտիրոսեան Երիտասարդական Կենտրոնում «Արցախի ընկերներ» կանանց նախաձեռնութիւնը կազմակերպել էր դրամահաւաք-նախաճաշ՝ օգնելու Արցախից բռնի տեղահանուած ընտանիքներին:
Նախաձեռնութեան կամաւորների պատրաստած քաղցրաւենիքներն ու ճաշատեսակները մէկտեղել էին հայրենակիցներին՝ օժանդակելու բարեգործական նախաձեռնութեանը:
Նախաճաշ-դրամահաւաքին ազգային երգացանկով մասնակցեցին փոքրիկ կամաւորները, որոնք իրենց երգերով հաճելի մթնոլորտ պարգեւեցին մասնակիցներին: Եղան նաև գեղարուեստական ելոյթներ և անկեղծ արտայայտութիւններով կիսուեցին մասնակիցները:
«Արցախի ընկերներ» նախաձեռնութեան անդամները աւելի յաճախ են կազմակերպելու նման միջոցառումներ, քանի որ պահը պարտադրող է եւ օրհասական:
Աղբիւր՝ alphanews