ԱԶԳի գաղափարն ու էութիւնը շատ երկար ժամանակ քննարկուել են եւ շարունակում են քննարկուել ինչպէս համաշխարհային դասական քաղաքական մտքի, այնպէս էլ հայ հասարակական-քաղաքական մտքի կողմից:
ԱԶԳի գաղափարի ընկալումը ուրոյն սոցիոլոգիական տեսական խնդիր է: Քաղաքական դաստիարակութեան տեսակէտից խիստ կարեւոր է դրա լուծումը՝ այդ գաղափարի մարսումը: Անկախ պետականութիւնը չկորցնելու, ամրացնելու, հայութեան յաւիտենականութիւնը երաշխաւորելու համար մէզ անհրաժեշտ է վերաթարմացնել ԱԶԳի գաղափարը:
Թերեւս կարիք կայ առաջադրելու այն հարցադրումները, որոնք անմիջականօրէն կապ ունեն ԱԶԳ կոչուող հաւաքականութեան եւ նրանից ածանցուող ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ինչու ոչ՝ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ եւ այլ երեւոյթների հետ:
Պետք է դիտարկել Ազգն առաւելաբար քաղաքական, մշակութային, թե՞ ծագումնաբանական կատէգորիայ է, կամ՝ դրանց ամբողջութիւնը, կամ՝ դրանց մի մասի ամբողջութիւնը: Այս հարցերի պատասխանների պարզաբանումը եւ դրանց ընկալումն է, որ մէզ համար ճանապարհ է բացելու դէպի ընդհանուր ընկալելի ապագայ:
Խաչատուր Ստեփանեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,
Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր,
Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ համաշխարհային պատմութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ