Զարեհ Սինանեանի գրասենեակը առաջին օրուանից միտուած է եղել Սփիւռքի պառակտմանը: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է իրաւաբան-քաղաքագէտ Ռոբերտ Մարգարեանը:
«Մոտ երկու ամիս առաջ ես հրաւէր տացայ մասնակցելու Հայ իրաւաբանների համագումարին, բայց չպատասխանեցի հրաւէրին: Այն ինձ ուղարկուել է 2-3 անգամ: Դրանց կից եղել է նաեւ Զարեհ Սինանեանի հրաւէրը եւ ծրագիրը: Բնականաբար ես չէի մասնակցելու այդ միջոցառմանը, քանի որ յստակ դիրքորոշում ունեմ այդ գրասենեակի գործունէութեան հետ կապուած: Նրանք առաջին օրուանից միտուած են եղել Սփիւռքի պառակտմանը: Զարմացայ, երբ իմացայ, որ իմ անունը յայտնուել է հիւրերի ցանկում, քանի որ ակտիւ իրաւաբանական գործունեութեամբ չեմ զբաղւում: Մինչդեռ ունեմ մի շարք գործընկերներ, որոնք ակտիւ զբաղւում են իրաւաբանութեամբ եւ կարող էին հայերին օգնելու հարցում աւելի մեծ դեր ունենալ, բայց հրաւէր չէն ստացել»,- ասել է Մարգարեանը:
Քաղաքագէտի կարծիքով՝ ծիծաղելի է, երբ ՀՀ իշխանութիւնները հրաժարւում են ինքնորոշում բառը օգտագործելուց, բայց Սինանեանը այդ թեմայով քննարկում է անում:
«Միջոցառման անունը իրենից ենթադրում է լուրջ հարցերի քննարկում, բայց գործնականում տեսնում ենք, որ այդպէս չէ, քանի որ Սփիւռքի հետ կապուած բոլոր աշխատանքները նմանատիպ ձեւաչափով են ընթանում: Թէ՛ կազմակերպման, թէ՛ բովանդակութեան տեսանկիւնից ոչինչ չասող համագումար է եղել:
Քննարկուող հարցերի մէջ եղել է Արցախի ժողովրդի իրաւունքների հարցը, բայց տարօրինակ է, որ Զարեհ Սինանեանի գլխաւորած կառոյցը քննարկման է դնում մի թեմայ, որից հրաժարուել է Հայաստանի իշխանութիւնը: Ծրագրում յստակ գրուած էր, որ համագումարին պէտք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրաւական հիմքերի քննարկում: Շատ ծիծաղելի է, երբ ՀՀ իշխանութիւնները հրաժարւում են ինքնորոշում բառը օգտագործելուց, բայց Սինանեանը այդ թեմայով քննարկում է անում: Պարզ է դառնում, որ նրանց այս քայլերի մէջ անկեղծութիւն չկայ»,- ընդգծել է Մարգարեանը: