Գերասիմ Վարդանեանը հրաժարուել է ԱԺ պատգամաւորական մանդատից

Գերասիմ Վարդանեանը հրաժարուել է ԱԺ պատգամաւորական մանդատից

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Գերասիմ Վարդանեանը յայտարարութիւն է տարածել ԱԺ պատգամաւորական մանդատից հրաժարուելու մասին. 

Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 2-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամաւորական մանդատից հրաժարուելու դիմում:

Յայտնում եմ, որ լինելով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ եւ նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնուածութիւնը, ինչպէս նաեւ որոշ այլ հանգամանքներ, անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի այս փուլում իմ խորհրդարանական գործունէութիւնը նպատակայարմար չեմ համարում։

Միեւնոյն ժամանակ դիմելով ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հաւատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց յայտնում եմ, որ մեր պայքարը արժանապատիւ ու ազատ հայրենիք ունենալու համար շարունակուելու է մինչեւ վերջ։

Խնդրում եմ իմ այս քայլը դիտարկել պայքարի դաշտում մարտավարական դիրքաւորման համատեքստում։

Շնորհակալութիւն եմ յայտնում ՀՅԴ ՀԳՄ-ին իմ անձնական որոշմանը ընդառաջ գնալու ու համաձայնութիւն տալու համար։

Յաջողութիւն եմ մաղթում իմ գործընկերներին եւ ընկերներին խորհրդարանում:

Share