Լեւոն Քոչարեանը պատգամաւոր կը դառնայ

Լեւոն Քոչարեանը պատգամաւոր կը դառնայ



Օրերս Արմէն Չարչեանը յայտարարեց, որ վայր է դնում մանդատը։ Ասուած էր, որ նրան կը փոխարինի հոգեբան Միհրդատ Մադաթեանը։ 

«Հայաստան» դաշինքում տեղի ունեցած քննարկումների արդիւնքում եկել են որոշման, որ Չարչեանի ազատ մանդատը փոխանցէն Լեւոն Քոչարեանին՝ Ռոբերտ Քոչարեանի որդուն, որն այս պահին կալանաւորուած է եւ ակնյայտօրէն իշխանութիւնների քաղաքական հետապնդման «զոհն» է։

Ընդդիամադիր դաշինքում յոյս ունեն, որ մանդատը կը լուծի Քոչարեանի ազատ արձակման հարցը։ Եւ այս նպատակով մանդատից հրաժարուելու դիմումներ են ներկայացրել թէ Մադաթեանը, թէ նրան յաջորդող ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանեանը, որը քիչ առաջ հանդէս եկաւ այդ մասին գրառմամբ։

Share